Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՄԱՐՏՈՒՆԻ, ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 44/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-003-0411-0053 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, հիմք ընդունելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դրանք կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու վերաբերյալ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց, թիվ 44/1 հասցեում գտնվող «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 05-003-0411-0053 կադաստրային ծածկագրով, 0,0333 հա փաստացի օգտագործվող հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 28 քմ արտաքին մակերեսով գազի պահեստարանը (ներքին մակերեսը՝ 25,84 քմ, կառուցված 2020 թվականին), 11,56 քմ արտաքին  և 8,41 քմ ներքին մակերեսով օպերատորնին (կառուցված 2020 թվականին) և 4,55 քմ  մակերեսով ծածկը (կառուցված 2020 թվականին) ճանաչել օրինական:
  2. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  3. Առկա է ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների ծածկագիրն է՝ 2022NCDYQH):
  4. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝

գազի պահեստարանի համար՝  28х3346 = 93688 (իննսուներեք հազար վեց հարյուր ութսունութ) ՀՀ դրամ,

օպերատորնիի համար՝ 11,56х3346 =  38680 (երեսունութ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ,

ծածկի համար՝ 4,55 х3346 =15224 (տասնհինգ հազար երկու հարյուր քսանչորս) ՀՀ դրամ

Ընդամենը՝ 147592 (մեկ հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ:

5. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner