|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2025 թվականի N 1207-Ա |
ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219․1 հոդվածի, 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից 2025 թվականի նոյեմբերի 11-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 05/25 արձանագրությունը Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Սուրեն Հովհաննիսյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու մասին՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով արձանագրված վարչական իրավախախտման համար Սուրեն Հվհաննեսի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Մարտունու համայնքապետարանում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Սուրեն Հվհաննեսի Հովհաննիսյանին (Ներքին Գետաշեն բնակավայր, Սուրբ Վարդան թաղամաս, 1-ին փողոց, թիվ 33 հասցե):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|