Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 13-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակիչ Աշոտ Էդիկի Սահակյանը (ծնված՝ 19.06.1989 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES-BENZ E 350 մակնիշի 36 NT 264 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները 13.11.2025 թվականի դրությամբ կազմում են 803180 (ութ հարյուր երեք հազար հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 516000 (հինգ հարյուր տասնվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 158180 (հարյուր հիսունութ հազար հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Աշոտ Էդիկի Սահակյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Աշոտ Էդիկի Սահակյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Աշոտ Էդիկի Սահակյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 3-րդ թաղամաս, 3-րդ փողոց, թիվ 22):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|