Այսօր: Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1233-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2025 թվականի N 1233-Ա

ՏԻԳՐԱՆ ՎԱՉԱԿԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 13-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի բնակիչ Տիգրան Վաչականի Գևորգյանը (ծնված՝ 02.05.1984 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված KIA BORREGO 4.6 մակնիշի 2008 թվականի արտադրության 75 XQ 005 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որոնց հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 13.11.2025 թվականի դրությամբ կազմում են 2008849 (երկու միլիոն ութ հազար ութ հարյուր քառասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1555313 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 453536 (չորս հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Տիգրան Վաչականի Գևորգյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․

  1. Տիգրան Վաչականի Գևորգյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 10:15-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
  2. Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
  3. Սույն որոշման մասին ծանուցել Տիգրան Վաչականի Գևորգյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 1-ին թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 23):
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner