|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 նոյեմբերի 2025 թվականի N 1225-Ա |
ԳԱՐԻԿ ԲԱԲԿԵՆԻ ԹԱՄՈՅԱՆԻՑ MERCEDES-BENZ ML 430 ՄԱԿՆԻՇԻ 30 LS 314 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 62 արձանագրությունը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Գարիկ Բաբկենի Թամոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 1751358 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող MERCEDES-BENZ ML 430 մակնիշի ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից 950500 (ինը հարյուր հիսուն հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ պարտավորությունը գոյացել է մինչև 2020 թվականը, իսկ 800858 (ութ հարյուր հազար ութ հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ 2021-2025 թվականներին, գանձել և առանձին-առանձին փոխանցել 900145002557 հաշվեհամարին։
- Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Գարիկ Բաբկենի Թամոյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|