Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1206-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 1206-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 59 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՀԱՆ ԱՎԵՏԻՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ՖԵՆԻԿ ՀԱՅՐԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ՍԵՎԱԿ ՎԱՆԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ՆԱԻՐԱ ՎԱՀԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՎԱՀԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 29-րդ կետի պահանջով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Վահան, Ֆենիկ, Սևակ, Նաիրա և Գրիգոր Գևորգյանների դիմումը՝ որոշում եմ․

  1. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 59 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վահան Ավետիսի Գևորգյանի (ծնված՝ 18․09․1946 թվականին), Ֆենիկ Հայրիկի Գևորգյանի (ծնված՝ 15․06․1951 թվականին), Սևակ Վանիկի Գևորգյանի (ծնված՝ 29․10․1971 թվականին), Նաիրա Վահանի Գևորգյանի (ծնված՝ 28․10․1975 թվականին)  և Գրիգոր Վահանի Գևորգյանի (ծնված՝ 14․07․1981 թվականին) շինությունների և սպասարկման համար անհրաժեշտ 05-085-0115-0018 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,17297 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 74.43 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1975 թվականին), 68.38 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1975 թվականին),  18.12 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1975 թվականին), 79.41 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1956 թվականին), 1.62 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1956 թվականին), 49.68 քմ մակերեսով անասնաշենք- հացատան (կառուցված՝ 1990 թվականին), 3.78 քմ մակերեսով մառանի (կառուցված՝ 1975 թվականին) սեփականության իրավունքը (ընդհանուր հողամասի հատկացումը 1,34 հա, գրանցված ունի 1,262 հա հողամաս, կարող է գրանցվել մինչև 1,608 հա):
  2. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 59 հասցեն:
  3. Ընդհանուր հողամասի հատկացման չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,09497 հա հողամասը ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը:
  4. Սույն որոշումից ծագող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner