Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-12, Վաղաշեն բնակավայր), առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-13, Զոլաքար բնակավայր), առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-14, Աստղաձոր բնակավայր), առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-15, Ծովինար բնակավայր), առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-16, Ծակքար բնակավայր) առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-17, Ծովասար բնակավայր), առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-18, Արծվանիստ բնակավայր) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։
Փաստաթղթերն ընդունվում են Մարտունու համայնքապետարանի աշխատակազի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում (ք․ Մարտունի, Շահումյան 2, 3-րդ հարկ) ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00, բացի հանգստյան օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ։ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ /ք․ Մարտունի, Շահումյան 2/։
Մրցույթի մանրամասներին ծանոթացեք կից փաստաթղթում: