Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-49, Գեղհովիտ բնակավայր), առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-50, Գեղհովիտ բնակավայր), առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-51, Գեղհովիտ բնակավայր), առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-52), առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-53, Ներքին Գետաշեն բնակավայր), առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-54, Ձորագյուղ բնակավայր), առաջատար մասնագետի-օպերատորի (ծածկագիր` 3.1-55, Ձորագյուղ բնակավայր), առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-56, Ներքին Գետաշեն բնակավայր) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։
Փաստաթղթերն ընդունվում են Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում (ք․ Մարտունի, Շահումյան 2, 3-րդ հարկ) ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00, բացի հանգստյան օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թվականի օգոստոսի 8-ը ներառյալ։ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ /ք․ Մարտունի, Շահումյան 2/։
Մրցույթի մանրամասներին ծանոթացեք կից փաստաթղթում: