Այսօր ժամանակավորապես դադարեցվել է Սևան-Մարտունի-Գետափ M4 միջպետական ճանապարհի՝ Գեղհովիտ բնակավայրի վարչական տարածքի մի հատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը բեռնատար մեքենաների համար: Պատճառը՝ Գեղհովիտ բնակավայրում խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքներն են: Վարչական ղեկավար Վարդան Պողոսյանը հայտնեց, որ ս/թ մայիսի 26-ին՝ ժամը 14:00-ին ճանապարհի անցանելիությունը կվերականգնվի: