Հարգելի՛ համաքաղաքացիներ տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության և շոգ եղանակի հետևանքով առաջացած անասնակերի պակասը լրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել պետական աջակցություն ցուցաբերել տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին:
Հանրապետության անասնագլխաքանակի պահպանման կարևորագույն խնդիրը վերարտադրության ապահովումն է : Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել խտացրած կերի գնի շուրջ 30 % սուբսիդավորում (մատակարարների միձոցով վաճառքը կազմակերպելու եղանակով): Միջոցառումը հնարավորություն կտա որոշ չափով լրացնելու անասնակերի պակասը, ինչպես նաև կնպաստի հանրապետությունում համակցված կերերով կերակրման մշակույթի զարգացման:
Մասնակցելու համար կարող եք դիմել Մարտունու համայնքապետարան աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժին 08/09/2021 թ. մինչև ժամը 13:00
հեռ.(+374) 93 35 44 14
(+374) 77 11 75 85