Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նվարդ Սահակյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/05/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/06/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դասընթաց՝

 

Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում

 

Մասնակիցներին կտրվի հավաստագիր

Մասնակցության համար գրանցվել այստեղ՝ https://docs.google.com/forms/d/1aaOHiRTX_k7f-Ak6ueJNCwm0JLEh7HxuH60u9OQRMxI/edit

 

«Բաց կառավարումը,  նորարարությունը ևԷլեկտրոնայինկառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում» վերապատրաստման դասընթացը նախագծվել է բաց կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում  տեղական ինքնակառավարման մարմիների աշխատակիցների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կարողությունները զարգացնելու նպատակով։

 

Դասընթացն իրականացվում է ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:

 

Դասընթացը կազմված է 2 հիմնական թեմատիկ ուղղություններից՝

 

  1. Բաց կառավարումը գործադիր և տեղական գործընթացներում
  2. Նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները ՀՀ-ում՝ ներկան և ապաագան

 

Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին և գործընթացներին, Հայաստանի Հանրապետությունում  ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքներին և դրանց գործնական կիրառությանը, կառավարման գործընթացներում նորարարությանը։

Դասընթացի ավարտին մասնակիցները`

 

  1. Կտիրապետեն «Բաց կառավարման» հասկացությանը, դրա գործիքակազմին ինչպես գործադիրի շրջանակներում իրականացվող գործընթացներում, այնպես էլ՝ տեղական մակարդակում:

 

2. Կտիրապետեն որոշումների կայացման իրավունքների, տեղական մակարդակում քաղաքականությունների մշակման մասնակցության, բարեվարքության, գնումների գործընթացի կարևորության, համայնքային ծառայությունների պատվիրակման և այլ նորարար մեխանիզմների մասին:

3. Իրազեկ կլինեն Հայաստանում ԲԿԳ շրջանակներում և ոչ միայն, գործող էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների մասին, գիտելիքներևհմտություններկունենաննշվածգործիքներիցարդյունավետորենօգտվելուհամար

  1. Հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով դիմել պետական ​​և տեղական մարմիններին, ներկայացնելու բողոքներ և առաջարկություններ, ամրագրելուայցելություններ, ներկայացնելուհանրագրեր և հետևելու դրանց ընթացքին.
  2. Կունենան բավարար իրավական գիտելիքներ տեղեկատվության ազատության մասին օրենսդրության, էլեկտրոնային հարցումների ընթացակարգերի, այս ոլորտում նրանց իրավունքների, պետական ​​մարմիններիպարտականություններիվերաբերյալ: Կկարողանան կիրառել էլեկտրոնային հարցումների միասնական  e-request.am հարթակը
  3. Կունենան e-draft.am կայքը օգտագործելուբավարարգիտելիքներևհմտություններ, հնարավորություն կունենան որոնել, գտնել, ուսումնասիրել, կարծիքներ ներկայացնել պետական ​​ևտեղականինքնակառավարմանմարմիններիկողմիցհանրայինքննարկմաններկայացվածնախագծերիվերաբերյալ, գրանցվելհամակարգում, բաժանորդագրվել, ուսումնասիրելևվերլուծելվիճակագրությունը,
  4. Կունենան բավարար իրավական գիտելիքներ իրավական ակտերի ընդունման կարգի, հանրային քննարկման կանոնների, այս ոլորտում նրանց իրավունքների, պետական ​​մարմիններիպարտականություններիվերաբերյալ
  5. Կունենան բավարար գիտելիքներ և հմտություններ Հանրագրերի միասնական e-petition.am համակարգը օգտագործելու համար՝ հանրագրեր ներկայացնելու, այլ անձանց կողմից ներկայացված հանրագրերին միանալու, հանրագրեր որոնելու, վիճակագրությունն ուսումնասիրելու և վերլուծելու համար:
  6. Դասընթացի ավարտին մասնակիցները ոչ միայն կտիրապետեն էլեկտրոնային կառավարման գործիքներից օգտվելու գիտելիքներին և հմտություններին, այլև կունենան վստահություն էլեկտրոնային գործիքների նկատմամբ:
  7. Մասնակիցները  կունենանհամապատասխանմոտիվացիա `պետական​​կառավարմանհամակարգինմասնակցելուհամարէլեկտրոնայինգործիքներօգտագործելու համար:

 

Դասընթացները կիրականացվեն հեռահար՝ Zoom հավելվածի միջոցով :

Դասընթացի տևողությունը ՝ 4 ակադեմիական ժամ։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր՝ Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:

 

Դասընթացավարներ

 

Սուրեն Քրմոյան

Հասարակական և պետական գործիչ, իրավաբանական գիտություննների թեկնածու, հանրային կառավարման և թվայնացման ոլորտի մասնագետ։ Սուրեն Քրմոյանը պետական կառավարման ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետ է, նախկինում զբաղեցրել է Փոխվարչապետի խորհրդականի, Արդարադատության նախարարի տեղակալի և Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Ներկայումս Թվայնացման փորձագիտական թիմի ղեկավարն է, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման թիմի անդամ։

 krmoyan@yahoo.com ,

 

Անի Հարությունյան` aniharutyunyan1991@gmail.com 

Ժողովրդավարության և բաց կառավարման ոլորտի փորձագետ, մարդու իրավունքների դասընթացավար, ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման մասնագետ։ Ներկայումս ղեկավարում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի  նախաձեռնություն» ծրագիրը, ինչպես նաև Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունում համակարգում է բաց կառավարման գործընկերության ծրագրերը։ Բազմիցս միջազգային հարթակներում հանդես է եկել որպես սոցիալական հաշվետվողականության խոսնակ և փորձագետ։

Մարզեր

1. Արմավիրի մարզ  - մայիսի 24,25,

2. Արարատի մարզ – մայիսի 26,27

3. Արագածոտնի մարզ – մայիսի 31,1

4. Գեղարքունիքի մարզ – հունիս 2, 3

5. Կոտայքի մարզ և Տավուշի մարզ – հունիս 7,8,

6. Սյունիքի մարզ և Վայոց ձորի մարզ – հունիս 9,10

Դասընթացները կանցկացվեն յուրաքանչյուր մարզում և միավորված մարզերի խմբերում 2 օր: Յուրաքանչյուր օր դասընթացվարները կներկայացնեն իրենց մոդուլները՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ: Օրինակ (թեմաները ենթակա են հստակեցման դասընթացավարների կողմից)՝

I-ին օր

9.30 -11.30 – ԲԿԳ գործընթացները գործադիրի և տեղական մակարդակներում

11.40-13.40 – Նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները՝ տեղեկատվության ազատության մասին օրենսդրություն, էլեկտրոնային հարցումների ընթացակարգեր և e-request.am հարթակ

II-րդ օր

9.30 -11.30 – ԲԿԳ միջազգային և տեղական քաղաքական ուղղությունները և առաջնահերթությունները

11.40-13.40 - Նորարարությունը և Էլեկտրանոային կառավման գործիքները՝ e-draft.am  պորտալը և Հանրագրերի միասնական e-petition.am համակարգ:

Դասընթացի Zoom հղումը՝  https://undp.zoom.us/j/81207322597 ,  Meeting ID: 812 0732 2597

 

Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner