Ապրիլի 14-ից ՀՀ Գեղարքունիքի մարզում սկսվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքները: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանների, առողջության առաջնային պահպանման օղակներում՝ անվճար, կամավորության սկզբունքով:
Պատվաստվե՛նք և կանխարգելե՛նք
Կոտրե՛նք համավարակի շղթան