ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական կենդանիների և թռչունների պատվաստման նպատակով կատարվող հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար պատվաստողների (վակցինատոր) պատրաստման հնգօրյա դասընթաց, որը հաջողությամբ ավարտող անձինք հնարավորություն կունենան պետության հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: Դասընթացներում կարող են ներառվել համայնքների միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող բնակիչները։
Ցանկացողները կարող են դիմել Մարտունու համայնքապետարան, կամ զանգահարել նշված հեռախոսահամարով:
060 743-401