Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



(ԵՄ- ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Համբարձումյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/07/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/07/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կայուն,նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ- ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Հայտամրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերումև բոլոր արժեշղթաներում ներգրավված ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի ներկայացուցիչներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ:
Դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://www.mineconomy.am/page/1613:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ.-ի հուլիսի 31-ը:
Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Հաջողակ դիմորդները նաեւ կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման և շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը և առաջընթացն ապահովելու համար: Կտրվենմիայնհիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:
Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։
Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:
Հարցերի դեպքում դիմել` ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ- ԿԳՆՀ)

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (4ՄԲ)
Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner