Հարգելի՛ մարտունեցիներ, մարզպետարանի և համայնքապետարանի պահանջը, հորդորը և խնդրանքն է ձեզ խուսափել մարդաշատ միջոցառումներ կազմակերպելուց, սահմանափակել այցերը հանգուցյալների հարազատներին: Արտակարգ դրության պայմաններում հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններից 12 ժամ առաջ անհրաժեշտ է տեղեկացնել համայնքապետին և ոստիկանությանը համապատասխան միջոցառումների կազմակերպման համար. այն է՝ արարողություններին պետք է ներկա լինեն 20 մարդուց ոչ ավել, պետք է օդափոխվեն սենյակները, խուսափել ձեռքսեղմումով բարևելուց և համբուրվելուց, պահպանել սանիտարահիգիենիկ այլ կանոններ: