Կորոնավիրուսի համաճարակի ռիսկայնությունը նվազեցնելու նպատակներով անցում է կատարվում սահմանափակ (կարանտինային) աշխատանքային ռեժիմի, որը ենթադրում է նվազեցնել մարդկանց ֆիզիկական շփումները՝ հնարավորության դեպքում դրանք օնլայն կազմակերպելու միջոցով: Այս միջոցառումների հետ կապված չեղարկվելու են նաև արտասահմանյան գործուղումները, ինչպես նաև արտասահմանից ակնկալվող հյուրընկալումները: Նախատեսված է իրականացնել քաղաքացիների և աշխատակիցների շփումը` հիգիենայի կանոններին հետևելով. այն է` նախապես ախտահանող միջոցներով ձեռքերը լվանալը, բժշկական դիմակներ օգտագործելը: Այս միջոցառումների շրջանակներում մենք ակնկալում ենք ազգաբնակչության զգոնությունը: Հարգելի՛ մարտունեցիներ, այս օրերին խուսափեք մարդաշատ վայրերում հանդիպումներ կազմակերպելուց: Ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցրեք ձեռքսեղմումով բարևելու և համբուրվելու սովորությունը: Առաջին ախտանշանների դեպքում դիմեք բժիշկների օգնությանը: