Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարտին Ներսիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/01/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/02/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր  մասնագետ-իրավաբանի (ծածկագիր` 2-3-5) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

            22.01.2020թ.

Տիպ` համայնքային ծառայության թափուր պաշտոններ

Հայտատու` ՀՀ Գեղարքունքի մարզի Մարտունու համայնքապետարան 

<<Համայնքային ծառայության մասին >> ՀՀ օրենքի 14-րդ հոդված

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի  գլխավոր  մասնագետ-իրավաբանի  թափուր պաշտոնի համար (ծածկագիր` 2-3-5): Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողը իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանաված հետևյալ հիմնական գործառույթները`

1. Աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանն անմիջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի քարտուղարին։

2. Աշխատակազմի գլխավոր մասնագետ- իրավաբանն իրեն ենթակա աշխատողներ չունի։

3. Աշխատակազմի գլխավոր մասնագետ- իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է աշխատակզմի  քարտուղարը:

4.Օրենքով նախատեսված դեպքերում աշխատակազմի գլխավոր մասնագետ- իրավաբանին փոխարինում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` սույն պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձը, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

5. Աշխատակազմի գլխավոր մասնագետ- իրավաբանը՝

5.1 Աշխատակազմի աշխատանքների կազմակերպման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի.

5.2 Օժանդակում է աշխատակազմի ավելի ցածր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողների աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է աշխատակազմի աշխատանքների ծրագրմանը, իսկ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ` նաև կազմակերպմանը.

5.3 Կատարում է աշխատակազմի քարտուղարի  հանձնարարականները.

5.4 Պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների,աշխատակազմի քարտուղարի հրամանների, աշխատակազմի կանոնադրության պահանջները, տրված հանձնարարականները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու համար։

 

 

6. Աշխատակազմի գլխավոր մասնագետ իրավաբանը՝

6.1) Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ:
6.2 ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին», «Տեղեկատվության ազատության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի  մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների,  Հայաստանի Հանրապետության կառավարության 08.11.2018թ. «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին» N1269-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

6.3 տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

6.4 ունի համակարգչով և ժամանակակից գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

6.5 տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (կարդում, կարողանում է բացատրվել:

 

7. Աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանը`

7.1) կատարում է աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

7.2 կատարում է իր կողմից իրականացվող գործառույթների փաստաթղթային ձևակերպման, համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ.

7.3 անհրաժեշտության դեպքում, աշխատակազմի քարտուղարի  համաձայնությամբ կամ հանձնարարությամբ` մասնակցում է  տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

7.4 աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ` մասնակցում է աշխատակազմի  աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

7.5անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում` նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին  է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

7.6 իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին.

7.7 ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

7.8 աշխատակազմի քարտուղարին  կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.

7.9ուսումնասիրում է համայնքի ավագանո, համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից նախապատրաստվող իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրեսդրությանը և տալիս է իր գրավոր եզրակացությունը: Համայնքի ավագանու որոշումների նախագծերի  վերաբերյալ գրավոր եզրակացությունը գլխավոր մասնագետ-իրավաբանը աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է ավագանու նիստերից առնավազն 8 օր առաջ, իսկ արտահերթ նիստերի որոշումների նախագծերի վերաբերյալ եզրակացությունը նիստերից առնավազն մեկ օր առաջ:

7.10 Գլխավոր մասնագետ-իրավաբանը կազմակերպում է համայնքապետարանի կողմից անցկացվող աճուրդների և մրցույթների անցկացման նախապատրաստման աշխատանքները:

   Օժանդակում  է համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու և ատեստավորման անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմմանը

 7.11 որպես լիազորված անձ մասնակցում է համայնքապետարանի մասնակցությամբ դատական նիստերին

7.12 Կազմում և համապատասխան դատարան է ներկայացնում համայնքապետարանի հայցադիմումները:

7.13Աջակցություն է  ցուցաբերում համայնքապետարանի բաժիններին նրանց կողմից կազմվող տեղեկանքների ձևակերպման հարցում:
        7.14 Աջակցություն է ցուցաբերում  համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներին և  համայնքապետարանի հանձնաժողովներին  իրենց որոշումների նախապատրաստման աշխատանքների կազմակերպման հարցում:

7.15 Կազմակերպում է վարչական վարույթի իրականացման կապակցությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց ծանուցման աշխատանքները:

7.16 Օժանդակում է համայնքապետարանում նախատեսվող խորհրդակցությունների նախապատրաստմանը:

7.17 Աջակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի վարման և նրանց վերաբերյալ ցուցակների կազմման աշխատանքներին:

7.18 Նախապատրաստում է թույլտվություն պահանջող առևտրային գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացնում աշխատակազմի քարտուղարին

       7.19 համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով մասնակցում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությանը.

      7.20 աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությամբ կատարում է օրենքով սահմանված այլ հանձնարարություններ:

7.21 աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

 

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը

1.Գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով:

2.Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային  ունակությունների տիրապետմանը ներկայացվող  պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ մասին:

3.Հայտարարության այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ Կառավարության 15.12.2011թ. №1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:

4.Հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

5.Դիմումը մրցութային հանձնաժողովին է հանձնվում անձամբ ներկայացնելով անձնագիր: Անձնագրի հետ միասին ներկայացվում են դիպլոմը, աշխատանքային գրքույկը, արական սեռի անձինք` զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող կցագրման վկայականը ամեն օր ժամը 1000-ից մինչև 1700, բացի շաբաթ և կիրակի օրերից.

6 – 1լուսանկար  (3 x 4 չափի)

Մրցույթը կկայանա 2020թ. փետրվարի 27-ին ժամը 1500-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 12-ը: Փաստաթղթերը հանձնելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն` ք. Մարտունի, Շահումյան 2 (հեռ. 060-743-401) կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան (ք. Գավառ, Գրիգոր Լուսավորիչ 36)

Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ,  ք. Մարտունի Շահումյան 2

Հեռ. 060-743-401

Էլ. փոստ       martuni.gegharquniq@mta.gov.am

 

 

Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner