20.04.24
Դանիայի թագավորության պատվիրակությունը Մարտունի համայնքում
|
Ապրիլի 17-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունեց Դանիայի թագավորության պատվիրակությանը։ Համայնքի հյուրերն էին «Դաներ» կանանց հիմնադրամը ներկայացնող Ջանեթ Ռավնը և Վինի Ալիմը, որոնք ծանոթացան Մարտունի համայնքի և համայնքում առկա խնդիրների հետ։ Կայացավ հանդիպում ԼՂ-ից տեղահանված և տեղաբնակ կանանց հետ, վեր հանվեցին նրանց հիմնախնդիրները։ Պատվիրակության կողմից մասնակիցներին ներկայացվեց ծրագիր, որի նպատակն է աջակցել կանանց հզորացմանը դասախոսությունների և հետագա համայնքային ծրագրերի միջոցով։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Այն կազմակերպվել էր «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության և Մարտունու համայնքապետարանի սոցիալական աջակցության ...
Մանրամասն |
|
20.04.24
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում ունենք հաղթողներ
|
Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը նորից մեծ ցնծությամբ և հպարտությամբ արձանագրում է իր աշակերտների հնչեղ հաջողությունները՝ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում։ 10֊րդ դասարանի աշակերտ Արամ Մարտիկյանը «Հայոց պատմություն» առարկայի օլիմիադայի հանրապետական փուլում դարձյալ փայլել է իր գիտելիքներով և զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից 10-րդ դասարանի ուսումնատենչ աշակերտուհի Լենա Սարգսյանը գրավել է երրորդ պատվավոր տեղը։ Նախորդ տարիներին տարբեր օլիմպիադաներից հաղթանակներով վերադարձած 12֊րդ դասարանի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը կրկին «Գերմաներեն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում գրանցեց ...
Մանրամասն |
|
19.04.24
Հարկ վճարողի օր
|
Ապրիլի 19-ը ՀՀ-ում նշվում է որպես Հարկ վճարողի օր։ - Շնորհակալությու'ն բոլոր հարկ վճարողներին։
2021թ․ ապրիլի 19-ին որոշում կայացվեց սահմանել ապրիլի 19-ը որպես ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՕՐ։ Սա հիանալի միջոց է ընդգծելու հարկ վճարողի դերը պետականաշինության գործում։
|
|
18.04.24
Մարտունի համայնքում գտնվող հուշարձանների տարածքներում իրականացվել է աղբից և մացառներից մաքրման աշխատանքներ
|
1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով այդ օրը նշանավորել աշխարհում մշակութային միջոցառումներով, որոնք միտված կլինեն պատմամշակութային ու բնության ժառանգության հանրահռչակմանը։ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ը ևս նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, որոնք միտված են պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը։ Շատ կարևոր միջոցառումներից է նաև հուշարձանների տարածքներում իրականացվող պարբերական բնույթ կրող աղբից ու մացառներից մաքրելու աշխատանքների իրականացումը, որին մասնակցում են նաև տարբեր տարիքի, մասնագիտության, հետաքրքրությունների ...
Մանրամասն |
|
16.04.24
Հանրային լսում Ներքին Գետաշեն բնակավայրում
|
Ներքին Գետաշեն բնակավայրի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 11։00-ին Ներքին Գետաշենի մշակույթի տանը տեղի կունենա հանրային լսում՝ 2025 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։ Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակավայրի բնակիչների ակտիվ մասնակցությունը։
|
|
16.04.24
Վարդենիկ բնակավայրում կայանալիք հանրային լսման օրն ու ժամը
|
Վարդենիկ բնակավայրի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 12։30-ին Վարդենիկի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում՝ 2025 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։ Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակավայրի բնակիչների ակտիվ մասնակցությունը։
|
|
16.04.24
Համո Սահյան-110 (տեսանյութ)
|
Աստղաձոր և Ծովինար բնակավայրերի մշակույթի կենտրոնները, համագործակցելով միմյանց հետ, կազմակերպեցին միջոցառում՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 110-րդ ամյակին։ Դիտել տեսանյութը
|
|
15.04.24
Հանրային լսումները Մարտունի քաղաքում
|
Մարտունի քաղաքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Մարտունու համայնքապետարանի 4-րդ հարկում տեղի կունենա հանրային լսում՝ 2025 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։ Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակավայրի բնակիչների ակտիվ մասնակցությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |