ԵՐԲ
|
|
2019,Հուլիս 18 ժամը՝ 11:30 14:00
|
ՎԱՅՐ
|
|
<<Մարտունու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի ( Հիվանդանոց ) դահլիճում
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>>վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ <<Առողջապահական ԾԻԳ>> պետական հիմնարկի կողմից Մարտունի քաղաքում գործող բժշկական կենտրոնի համար նախատեսվում է կառուցել նոր շենք,հետագայում հագեցնելով այն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով: Ներկայումս արդեն իսկ ավարտին են մոտենում շենքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Առաջնորդվելով <<Շրջակա միջավայրի վրա ազդեցություան գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով,աշխատանքների ներկա փուլում անհրաժեշտ է իրականացնել հանրային քննարկումներ: Հայտնվում է քաղաքի շահագրգիռ անձանց,գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին,որ ս/թ հուլիսի 18-ին,ժամը 11-30-ին <<Մարտունու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի ( Հիվանդանոց ) դահլիճում կազմակերպվում է հանրային քննարկում: խնդրում ենք ներկա գտնվել քննարկմանը; Մարտունու համայնքապետարան
|