Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
22/10/2017
Մարտունիում օծվեց քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մարտունիում օծվեց քաղաքի  Սուրբ Աստվածածին եկեղեցին. Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողողությունը կատարվեց հանդիսապետությամբ Գեղարքունյաց Թեմի առաջնորդական տեղապահ՝ ոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի և ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանօրենի տեսուչ՝ գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի: 100-ից ավել մարտունեցի բարերարների շնորհիվ եկեղեցին ստացել է երբեմնի ճարտարապետական տեսքը: Քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին իր դռներն էր բացել հավատավոր բնակիչների առջև:  Այսօր՝ հոկտեմբերի 22-ին,  Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ կատարվել է Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին  եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին նախորդել էր դռնբացեքի արարողությունը`ձեռամբ  Գեղարքունյաց Թեմի առաջնորդական տեղապահ՝ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի, որի ընթացքում ջրով և գինով լվացվել է եկեղեցին և օծվելիք սպասքն ու պարագաները: Հիմնանորոգված եկեղեցու վերաօծմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը,  ՀՀ ԶՈւ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը,  Հյուսիսարևելյան զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը, Գեղարքունյաց թեմի ատենապետ  Սարո Ղազարյանը,  հայտնի եկեղեցաշեն Վազգեն Պողոսյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքի ղեկավարներ, բարերարներ, եկեղեցականներ, հավատավոր մարտունեցիներ:  «Այսօր մաքրագործման, վերանորոգման օր է մարտունեցիների համար:  Քաղաքն ունեցավ վերակառուցված եկեղեցի, որի անհրաժեշտությունը  ամենքիս մեջ էր:  Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր նվիրյալ մարտունեցուն այսօրվա համար»,-ասել է Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։ 

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/1784

meganews.am
http://meganews.am/articles/1784

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner