Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
20/02/2019
Կարդիականացվի Մարտունի քաղաքի գրադարանը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի գրադարանը «Արտիսիմո» կազմակերպության «Լուսե տանիք» նախագծի իրականացման արդյունքում կունենա արդիական տեսք, կապահովվի շենքային ու տեխնիկական բոլոր անհրաժեշտ պայմաններով:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախագծի իրականացման շուրջ Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում կայացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եւ «Արտիսիմո» հասարակական կազմակերպության համահիմնադիր Էկա Հորստկայի միջեւ:

Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Էկա Հորստկան, «Լուսե տանիքը» Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներով, որոնք հասանելի կլինեն նաեւ տարբեր կարողություններով անձանց ու գրավիչ՝ զբոսաշրջիկների համար: «Նախագիծը հետեւելու է հնի պահպանման ու նորի ստեղծման սկզբունքին եւ նպատակ ունի բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը: Մարտունու համայնքապետարանի գործակցության եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀԿ Կամուրջ» ծրագրի տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցության շնորհիվ «Լուսե տանիքը» կնպաստի տեղի բնակչության հատկապես խոցելի մասի եւ կանանց զբաղվածության հարցի լուծմանը:Նախագիծն արդեն իսկ նոր աջակիցներ եւ գործընկերներ է ձեռք բերել: Իրենց հետաքրքրությունն են հայտնել նաեւ «Երեւան, իմ սեր» եւ «Իմ քայլը» հիմնադրամները: Ներկա պահին Մարտունի քաղաքի գրադարանը, որտեղ պահվում է 85 հազար կտոր գիրք, գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում:

https://armenpress.am
https://armenpress.am/arm/news/964423.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner