Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/10/2017
Հավատավոր մարտունեցիները արդեն կարող են իրենց աղոթքը հնչեցնել քաղաքի վերակառուցված եկեղեցում- ֆոտոշարք

Երեկ Մարտունի քաղաքի և բնակիչների համար հոգևոր տոն էր. օծվեց քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ կատարվեց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին նախորդել էր դռնբացեքի արարողությունը` ձեռամբ Գեղարքունյաց Թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: Արարողության ընթացքում ջրով և գինով լվացվել էին եկեղեցին և օծվելիք սպասքն ու պարագաները:

Հիմնանորոգված եկեղեցու վերաօծմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքի ղեկավարները:

«Մաքրագործման օր է մարտունեցիների համար: Քաղաքն ունեցավ վերակառուցված եկեղեցի, որի անհրաժեշտությունը ամենքիս մեջ էր: Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր նվիրյալ մարտունեցուն այսօրվա համար», ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումն ու հիմնանորոգումը իրականացվել է դպրոցականների, ուխտավորների հանգանակությունների, Մարտունու քաղաքապետարանի, 100-ից ավել բարերարների, անհատ քաղաքացիների ջանքերով:

Ըստ նախագծի, եկեղեցին վերստին ստացել է իր երբեմնի ճարտարապետական տեսքը: Այն քաղաքի միակ եկեղեցին է, որը տևական ժամանակ, սկսած 1930-ական թվականներից, անմխիթար վիճակում է գտնվել:

globnews.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner