Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 227
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/07/2019
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը եւ Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանը եղբայրական կապեր են հաստատել

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի եւ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանի միջեւ ստորագրվել է բարեկամության եւ համագործակցության հուշագիր:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը,հուշագիրը ստորագրվել է ՌԴ Իրկուտսկ եւ Բրատսկ քաղաքներում՝տեղի հայ համայնքի անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբՌԴ Իրկուտսկի մարզ է մեկնել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը՝ բաղկացած երեք հոգուց:Հուշագիրը ստորագրել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ ՌԴ Բրատսկի շրջանի ղեկավար  Ալեքսեյ Բալովնեւը

«Կնքված հուշագրով մենք համագործակցության առաջնահերթությունը տալիս ենք տուրիզմի ոլորտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրկուտսկի մարզը մեզանից գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ: Այս ոլորտում արձանագրվող ձեռքբերումներից հետո նոր կձեռնարկենք համագործակցված քայլեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում: Հաջորդ քայլը կլինի Իրկուտսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը Մարտունի, որից հետո կձեռնարկենք համագործակցության իրական ու տեսանելի քայլերը»,- տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան

 

https://armenpress.am
https://armenpress.am/arm/news/980485.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner