Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
05/06/2019
Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտիկ Գուրգեն Կակոյանը հաղթող է ճանաչվել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒՆԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՄարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը հաղթանակով է վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված  բռնցքամարտի երիտասարդների միջազգային կարգի առաջնությունիցորին մասնակցել են  հավաքական թիմեր ՀայաստանիցՎրաստանիցԹուրքիայիցՌուսաստանից եւ ԱդրբեջանիցԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը,  Հայաստանի  հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել  նաեւ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան գեղհովիտցի Գուրգեն Կակոյանը եւ Սեւան քաղաքից Վրեժ ՆավասարդյանըԳուրգեն Կակոյանը առաջին մենամարտն անցկացրեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող:Մեր բռնցքամարտիկը նաեւ Վրաստանը ներկայացնող երկու մարզիկի հաղթելով՝ գրավեց առաջին տեղը:

«Գեղարքունիքի մարզի պատիվը միջազգային ստուգատեսում բարձր է պահել նաեւ մեկ այլ մարզիկ՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը: Ռումինիայի Գալաց քաղաքում մայիսի 22-ից հունիսի 2-ը կայացավ  ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի 2019 թվականի Եվրոպայի առաջնություն,որին Գեղարքունիքի մարզից մասնակցեց Մարտունու մարզադպրոցի սան գեղհովիտցի Նարեկ Զախարյանը: Մեր մարզիկը առաջին մենամարտում 1-ին ռաունդում հաղթեց Ալբանիայի ներկայացնող բռնցքամարտիկին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հաջորդ մենամարտում Նարեկն ընդամենը մեկ  միավորի տարբերությամբ զիջեց Իռլանդիան ներկայացնող մարզիկին ու մրցաշարում գրավեց 5-րդ տեղը, որը ցածր արդյունք չենք համարում»-նշեց Գեւորգ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

https://armenpress.am
https://armenpress.am/arm/news/977434.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner