Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ հրդեհի հետևանքով այրվել է Գևորգ Վրեժի Հակոբյանին պատկանող Մարտունի համայնքի Արցախի 34 հասցեում գտնվող բնակելի տունը: 1.Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» նախահաշվի 4729 հոդվածից գումար տրամադրել Մարտունի համայնքի բնակիչ Գևորգ Վրեժի Հակոբյանին որպես օգնություն , հրդեհի հետևանքով այրված բնակելի տան համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |