Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 213
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:
Ներկայացման ամսաթիվ20/01/2020
ԱնվանումՀամայնքապետարանի կանոնադրությունը
ՆերկայացնողՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՄԱՐՏԻՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Ժամանակահատված20/01/2020 - 20/01/2031
Ներկայացվող արդյունքները

Հավելված

Մարտունի համայնքի ավագանու

2017 թվականի օգոստոսի 18-ի

N 54  Ն որոշման

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 

 ՄԱՐՏՈՒՆՈՒ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ  

  ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

1 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու  (այսուհետ` համայնք) համայնքապետարանի աշխատակազմը (այuուհետ` Աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որի միջոցով համայնքի ղեկավարը և օրենքով ու համայնքի ավագանու (այuուհետ` ավագանի) կանոնակարգով նախատեսված դեպքերում նաև  ավագանին  կազմակերպում են իրենց գործունեությունը:

2 Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է համայնքային ծառայողների, ինչպես նաև անձնակազմի լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջոցով:

Աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, որը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

3 Ավագանին և համայնքի ղեկավարն Աշխատակազմի միջոցով համայնքում իրականացնում են օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունները, համակարգում համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց համապատասխան տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները:

4 Աշխատակազմի լիազորությունները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով, այդ թվում` ավագանու որոշումներով,  համայնքի ղեկավարի որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

5 Աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  այլ օրենքների ու իրավական ակտերի, սույն կանոնադրության հիման վրա:

6 Աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Աշխատակազմը կարող է կազմված լինել կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից:

  8. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը կարող է ստեղծվել միայն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:  Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ավագանին:

9. Աշխատակազմի նպատակն ու խնդիրը  համայնքի ղեկավարի և ավագանու` Հայաuտանի Հանրապետության oրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպեu նաև քաղաքացիական իրավահարաբերություններին համայնքի ղեկավարի մաuնակցության ապահովումն է:

10. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում համայնքը:

11. Աշխատակազմն ունի Հայաuտանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, այլ անհատականացման միջոցներ:

12. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

13. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող են գանձվել պետական և տեղական տուրքեր, տեղական վճարներ` oրենքով uահմանված չափով և կարգով:

14.Աշխատակազմն իր ֆինանuական գործառնություններն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա է հաշվառման պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից:

16. Աշխատակազմի լրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի  Մարտունու  համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:

17. Աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաuտանի  Հանրապետության Գեղարքունիքի մարզ,  Մարտունի  քաղաք, Շահումյան փողոց 2:

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 

18.Աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը` oրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների uահմաններում:

19. Համայնքի ղեկավարն իր լիազորությունները իրականացնում է  Աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի,  համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:

20. Համայնքի ղեկավարը`

1) հրավիրում եւ վարում է ավագանու նիստերը` սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով.

2) համայնքի ղեկավարը նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին եւ փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի ու մատչելի տեղում: Պաշտոնական համացանցային կայք ունեցող համայնքներում սույն կետով նախատեսված նորմատիվ ակտերը երկօրյա ժամկետում տեղադրվում են կայքում.

3) համայնքի զարգացման ծրագրերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

4) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.

5) աշխատակազմի եւ համայնքային հիմնարկների, համայնքային մասնակցությամբ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը եւ դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

6) համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը եւ դրանում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

7) աշխատակազմի եւ համայնքային հիմնարկների, համայնքային մասնակցությամբ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների քանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

8) համայնքային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

9) համայնքային մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կոլեգիալ մարմինների եւ վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

10) նշանակում եւ ազատում է հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

11) համայնքի ավագանու որոշմամբ նշանակում եւ ազատում է համայնքի հիմնարկների եւ համայնքային կազմակերպությունների ղեկավարներին: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ.

12) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը.

13) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

14) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձեւավորման կարգը հաստատելու վերաբերյալ.

15) կնքում է Հայաստանի Հանրապետության համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Ավագանու հաստատմանն է ներկայացնում միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու եւ դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը.

16) համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը.

17) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային եւ հողաշինարարական փաստաթղթերը կամ դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.

18) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու մասին.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով  լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) եւ կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթեւեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.

20) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.

21) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման եւ վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային եւ այլ հիմնարկներն ու կազմակերպությունները եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).

22) սահմանում է շենքերի եւ շինությունների համարակալումը.

23) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ մատուցելու թույլտվություն.

24) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ եւ արձակում կարգադրություններ.

25) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում.

26) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության.

27) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ կազմակերպում եւ ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

28) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական եւ այլ կադաստրներ.

29) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության, հիգիենիկ եւ հակահամաճարակային մարմինների սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումների, ինչպես նաեւ բնածին եւ տեխնածին աղետների ռիսկերի նվազեցման ու հետեւանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպմանը եւ այդ ուղղությամբ ձեռնարկում համապատասխան միջոցներ.

30) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    21. Վարչական ներկայացուցիչը՝

1) Բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից

2) Հետևում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը և այդ մասին տեղեկությունների է ներկայացնում համայնքի ղեկավարին

3) Համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ և արդյունքների մասին տեղեկությունների ներկայացնում համայնքի ղեկավարին

4) Մասնակցում է համայնքի ավագանու նիստերին

5) Պատասխանատվություն է կրում վարչական ներկայացուցչի նստավայրին հատկացված՝ աշխատակազմին ամրացված գույքի պահպանության համար

6) Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գուրծառույթներ:

 

22. Համայնքի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքները` համայնքի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված բնագավառներում.

2) Աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատաuխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` Աշխատակազմին (մասնագետներին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին) տրվող կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահuկողություն.

3) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է ավագանու և համայնքի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.

4) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում Աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), ինչպես նաև համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մաuնագիտական ուuումնաuիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը.

5) իր լիազորությունների uահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

6) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատաuխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները.

7) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն  հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մաuին.

8) ապահովում է իրեն  հանձնարարված բնագավառներում ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահuկողությունն ու արդյունքների մաuին տեղեկացնում համայնքի ղեկավարին.

9) համայնքի ղեկավարին և Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ վերջիններիս իրավաuությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

10) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

11) Համայնքի ղեկավարի տեղակալը փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:

12) Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

23. Համայնքի ղեկավարի խորհրդականը՝

1) համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ՝ կազմում է իր աշխատանքային ծրագիրը.

2) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

4) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

6) կատարում է համայնքի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

24. Համայնքի ղեկավարի օգնականը՝

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում համայնքի ղեկավարին.

2) համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ՝ կազմակերպում է համայնքի ղեկավարի  ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում համայնքի ղեկավարին.

3) կազմակերպում է համայնքի ղեկավարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով Աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների) հետ՝ համայնքի ղեկավարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է համայնքի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

25. Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը՝

1) համայնքի ղեկավարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է համայնքի ղեկավարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է համայնքի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

26. Համայնքի ղեկավարի ռեֆերենտը՝

1)Իրականացնում է համայնքի ղեկավարի ելույթների և նամակների, ինչպես նաև նրա անունից նախապատրաստվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը

2)Իրականացնում է տեղեկատվական- խորհրդատվական վերլուծական աշխատանքներ

3) կատարում է համայնքի ղեկավար առանձին հանձնարարականներ

27. Համայնքի  Ավագանին`

1) ընդունում է իր կանոնակարգը՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան.

2) որոշում է ընդունում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ.

3) հաստատում է համայնքի զարգացման ծրագրերը.

4) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները եւ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

5) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը եւ համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.

6) սահմանում է համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները եւ դրանց լուծման նպատակով իրականացման կարգը` համայնքի ղեկավարի ներկայացմամբ.

7) նախաձեռնում եւ օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե.

8) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.

9) դատական կարգով կարող է վիճարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին եւ համայնքի ավագանու որոշումներին հակասող համայնքի ղեկավարի որոշումները.

10) որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը.

11) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին, ինչպես նաեւ առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ձեւավորելու վերաբերյալ.

12) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ.

13) որոշում է կայացնում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ.

14) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

15) իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` համայնքային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին.

16) օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում հաստատում է համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների եւ վերստուգիչ մարմինների կազմերը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն դրանց կազմի թվի կեսից պակաս.

17) սահմանում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների տեսակներն ու դրույքաչափերը.

18) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.

19) իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ.

20) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը եւ վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում համայնքի ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաեւ հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը.

21) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանման եւ վերանվանման վերաբերյալ.

22) իր որոշմամբ վավերացնում է համայնքի կողմից Հայաստանի Հանրապետության համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ կնքված պայմանագրերը.

23) որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու եւ դրանց անդամավճարները մուծելու մասին.

24) որոշում է կայացնում վարկերի եւ օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ.

25) որոշում է կայացնում համայնքների ավագանիների կողմից, իրենց կանոնակարգերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ.

26) հաստատում է համայնքի զինանշանը.

27) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային մասնակցությամբ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունները, աշխատողների քանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ: Համայնքային ծառայության պաշտոնների մասով աշխատակազմի աշխատողների քանակը կամ հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաեւ փոփոխելու կամ լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմելու մասին: Աշխատակազմի աշխատողների քանակը կամ հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաեւ փոփոխված կամ լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

28) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

29) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը.

30) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին.

31) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

32) պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի կամ համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրի անվանափոխության վերաբերյալ.

33) քննարկում եւ որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձեւավորման կարգը հաստատելու վերաբերյալ.

34) սահմանում է այն շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները, որտեղ իրականացվում կամ մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.

35) սահմանում է համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները եւ իրականացման կարգը.

36) քննարկում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության եւ այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները եւ իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում.

37) քննարկում եւ որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

38) քննարկում եւ որոշում է կայացնում համայնքում հանրային բաց լսումների եւ քննարկումների կազմակերպման եւ անցկացման կարգը հաստատելու վերաբերյալ.

39) սահմանում է համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրականացման կանոնները.

40) սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները.

41) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

28. Աշխատակազմի քարտուղարը`

   Ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը  օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում, մասնավորապես`

1) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը եւ նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

2) կազմակերպում եւ ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության եւ արխիվային գործի վարումը.

4) կազմակերպում եւ ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

5) ապահովում է ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների եւ ուղերձների հրատարակումը.

6) կազմակերպում է համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման եւ ընթացքի նկատմամբ.

7) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով, ինչպես նաեւ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության եւ հանրային բաց լսումների եւ քննարկումների կազմակերպման եւ անցկացման կարգերով.

8) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների կատարման, ինչպես նաեւ աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

9) ապահովում է ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.

10) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում եւ ազատում է աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.

11) օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով եւ աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների եւ գործառույթների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

12) իրականացնում է օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով եւ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

13) Աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 14) Աշխատակազմի քարտուղարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. ԱՇԽԱՏԱԿԶՄԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ

29. Աշխատակազմի բաժիններն ապահովում են համայնքի ղեկավարի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը՝ իրենց մասնագիտական ուղղվածությանը համապատասխան:

30.Աշխատակազմի բաժինները ղեկավարում են բաժինների պետերը, որոնք ենթակա և հաշվետու են համայնքի ղեկավարին  և աշխատակազմի քարտուղարին:

31. Բաժինների պետերին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժինների աշխատակիցները:

32. Աշխատակաղմի յուրաքանչյուր բաժին անհարժեշտության դեպքում օժանդակում է մյուս բաժիններին՝  իրենց կանոնոդրական լիազորություններն իրականացնելու գործում:

33. Բաժնի պետերը՝

1) կազմակերպում են  բաժնի աշխատանքները, իրենց իրավասության շրջանակներում  տալիս հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում դրանց ժամանակին և պատշաճ որակով  կատարմանը.

2) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում՝ բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

3) անհրաժեշտության դեպքում համայնքի  ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում են համայքապետարանի և (կամ) այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:

4) ստորագրում են իրենց և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը:

5) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում  են իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը փորձաքննությունը

6) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են առաջարկություններ՝ բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերապատրաստվելու, ատեստավորվելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում են բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը:

7) կազմակերպում են քաղաքացիների դմումների, առաջարկությունների, բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին:

    8)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում են խորհրդակցությաններ, հանդիպումներ,

9) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ.

10) պատասխանատվություն են կրում օրենքների և այլ իրավական ակտերի, սույն կանոնոդրության պահանջները, տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու համար

 

 4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺԻՆ

34. Աշխատակազմի ֆինանսների կառավարման և  եկամուտների   հավաքագրման բաժին ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով, սույն կանոնադրությամբ, պետական իրավասու մարմինների մեթոդական ցուցումների և համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագրի հիման վրա կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի բյուջեի, համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծերը, տալիս դրանց ֆինանսա-տնտեսական հիմնավորումները:

35. Բաժնի պետը՝

1) ապահովում է բյուջեի ձևավորման հիմնական սկզբունքները, համայնքի բյուջեի հաշվեկշիռը, խնայողությունը, արդյունավետությունը, հավաստիությունը, հստակությունը և հրապարակայնությունը.

2) իրականացնում է աշխատակազմի համապատասխան ծառայություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին բյուջեի վերաբերյալ մեթոդական ցուցումների, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված համապատասխան ձևերի տրամադրումը

   3)պլանավորում է համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները

    4) հաշվարկում ու հիմնավորում է բյուջեի եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաև դեֆիցիտը (պակասորդը) կամ հավելուրդը, կատարում է այդ ցուցանիշների համեմատական վերլուծություն՝ նախորդ տարվա բյուջեի փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային և հասատված ցուցանիշների հետ

5)  հիմնավորում է համայնքի բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարները և առաջարկվող հատկացումները

6) հաշվարկում և ճշգրտում է համահարթեցման սկզբմունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների սկզբնական ելակետային բազաները

7) ձևավորում է պահուստային ֆոնդ՝ որպես տվյալ տարվա համայնքի բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների, համայնքի բյուջեի կողմից վարկերի և այլ փոխառու միջոցների օգտագործման վճարների (տոկոսների) գծով ծախսերի աղբյուր և կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար հիմնական երաշխիք, հիմնավորում է պահուստային ֆոնդի ձևավորման  համար առաջարկվող հատկացումները:

8) առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքեր, վճարներ սահմանելու մասին և դրանց տալիս ֆինանսա- տնտեսական հիմնավորում:

9) իրականացնում է գույքահարկի, հողի հարկի բազաների վարման, համայնքի գույքի հաշվառման աշխատանքներ:

 10) օրենքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի, գույքահարկի, վարձավճարների, տեղական տուրքերի և վճարների գանձումը:

11) կատարում է համայնքային   ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային ընդհանուր թվաքանակի  և աշխատավարձի ֆոնդի ցուցանիշների  համեմատական վերլուծություն:

12) իրականացնում է բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների սահմանում և ՀՈԱԿ-ների պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատում:

13) սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություններ համայնքի բյուջեի կատարման մասին:

14) օրենքով սահմանված կարգով և ժամկետում նախատեսվում է  բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն և համապատասխան վերադաս մարմիններին ներկայացնելու համար:

15) վերահսկողություն է իրականացնում օրենքով, ավագանու և համայնքի ղեկավարի որոշումներով համայնքի բյուջե  մուտքագրվող եկամուտների նկատմամբ:

16) վերահսկողություն  է իրականացնում պաշտոնական տրանսֆերների (սուբվենցիաների) նպատակային օգտագործման, աշխատակազմի և ՀՈԱԿ-ների բյուջետային  միջոցների ծախսման և դրանց նպատակային օգտագործման նկատմամբ:

17) մեթոդական ցուցումներ է տրամադրում համայնքային կազմակերպություններին ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերի կազմման համար, միաժամանակ հսկողություն է  իրականացնում ՀՈԱԿ-ների ֆինանսա-տնտեսական գործունեության նկատմամբ:

18) կատարում  է համայնքապետարանի աշխատակազմի հաշվապահական գործառույթների իրականացում, հաշվապահական հաշվառման  վարում, դրամարկղային և բանկային գործառույթների ձևակերպում, ՀՀ ֆինանսների նախարարության հետ կապի ապահովում:

19) կազմում և ներկայացնում է հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետվությունները:

20) ֆինանսական փաստաթղթերը ներկայացնում է համայնքի ղեկավարի  ստորագրմանը:

21) եզրակացություն է տրամադրում համայնքի ղեկավարի և ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների միջև կնքվող պայմանագրերի ֆինանսական հիմնավորվածության վերաբերյալ:

22) կատարում է համայնքի  զարգացման տարեկան և հնգամյա ծրագրերի ֆինանսա-տնտեսական վերլուծություն և հիմնավորում:

23) համայնքապետարանի գործունեությունը համակարգող հանձնաժողովների հետ կատարում է աշխատանքի կոորդինացում:

5.   ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺԻՆ

 

36. Աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը  իրականացնում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորությունները:

37.Բաժնի պետը՝

1) հաշվետու է համայնքի ղեկավարին ու օրենքով նախատեսված դեպքերում վերջինիս  ներկայացնում է հաշվետվություններ:

2)  համայնքի ղեկավարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,

3) անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է Մարտունու համայնքապետարանի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,

4) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարին,

5) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.

6) պատրաստում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը,

7) պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի վավերացմանը,

8) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք,

9) hամայնքի ղեկավարին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,

10) առաջարկում է համայնքի ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ,

11) կազմում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում է ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ,

12) հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,

13) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար,

14) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների,

15) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններն:

6.ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԲԱԺԻՆ

38.Պետության պատվիրակված լիազորությունների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինն իրականացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ Ընտանեկան օրենսգրքով, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ արդարադատության նախարարության հրահանգներով և այլ իրավական ակտերով նախատեսված իր իրավասությունների վերաբերող գործառույթներ:

39. Քաղաքացիական կացության ակտերի բաժնի պետը՝

1) կազմակերպում և վերահսկում է քաղաքաիական կացության ակտերի գրանցման բաժնի աշխատանքները.

2) ղեկավարվում է ՀՀ արդարադատության նախարարության հրահանգներով.

3) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական  գրանցումներ.

4) քաղաքացիական կացության ակտերի պետական  գրանցումներ իրականացնելու համար ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.

5) ուսումնասիրում  է քաղաքացիական կացության ակտերի պետական  գրանցման համար տրված դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.

6) պատասախանատվություն է կրում քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի առջև դրված խնդիրների լուծման համար:

40. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով:

7.  ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

41.Աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժինը  իրականացնում է«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Քաղաքաշինության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները:

42. Բաժնի պետը`

     1) մշակում և աշխատակազմի  քարտուղարի հաստատմանն է ներկայացնում բաժնի աշխատանքային տարեկան և կիսամյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին.

2) քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն բաժնի  կատարած աշխատանքների մասին.

3) անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

4) անհրաժեշտության դեպքում՝ քաղաքապետի կամ  քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համայնքապետարանի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

5) քաղաքապետի կամ քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

6) կազմակերպում է քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների և առաջարկությունների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում քարտուղարին.

7) քաղաքապետի կամ քարտուղարի  հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը։

8) կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերի և (կամ) դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու  մասին  որոշման նախագծերը.

9) վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրները.

10) կազմակերպում է շենքերի և շինությունների համարակալման աշխատանքները.

11) կազմակերպում է համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառման և բաշխման աշխատանքների իրականացումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

12) իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների իրականացումը.

13) կազմում է համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման ամենամյա և հնգամյա ծրագրերը.

14) առաջարկություն է ներկայացնում  համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ.

15) առաջարկություն է ներկայացնում` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ.

16) ապահովում է բաժնի` քաղաքաշինական և կոմունալ տնտեսության բնագավառի գործառույթների իրականացումը.

17) քաղաքապետի հանձնարարությամբ` կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը).

18) համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, առաջարկություն է ներկայացնում շինարարության (քանդման) թույլտվություն տալու վերաբերյալ, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելն ապահովելու համար.

19) իր լիազորությունների շրջանակում ձևակերպում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը.

20) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է ինքնակամ շինարարությունը կանխարգելելու և կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման աշխատանքները. 

21) վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

22) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է  համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանության, շահագործման, նորոգման աշխատանքները.

23) իր լիազորությունների շրջանակում իրականացնում է  համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործման աշխատանքների կազմակերպումը.

24) վերահսկում է համայնքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացումը.

25) իր լիազորությունների շրջանակում վերահսկում է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպումը.

26) ապահովում է գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքների իրականացումը.

27) սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է համայնքի բնակչությանն իրազեկումը միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.

28) համակարգում է համատիրությունների գործունեությունը, նախապատրաստում է համատիրությունների, ինչպես նաև օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների հիմնադիր ժողովները և աջակցում է դրանց անցկացմանը.

29) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է համայնքի մասնակցությունը բազմաբնակարան շենքերի պահպանումն ու սպասարկումը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ վճարների սահմանման վերաբերյալ:

30) առաջարկություն է ներկայացնում բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարության և կապիտալ վերանորոգման, հանգստի վայրերի խնամքի և պահպանության աշխատանքների իրականացման վերաբերյալ.

31) ապահովում է բաժնի` հողօգտագործման բնագավառի գործառույթների իրականացումը.

32) իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ և  կազմակերպում է ապօրինի հողօգտագործումների կանխարգելման, կասեցնման և օրենքով սահմանված կարգով հետևանքների վերացման աշխատանքները.

33) իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

34) կազմակերպում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությանն ուղղված  միջոցների ձեռնարկումը:

35) ապահովում է բաժնի` տրանսպորտի բնագավառի գործառույթների իրականացումը.

36) կազմում է համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով).

37) առաջարկություններ է ներկայացնում ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ. 

38) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

39) ապահովում է  գյուղատնտեսության բնագավառի գործառույթների իրականացումը.

40) կազմակերպում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործման, դրանց շինարարության և վերանորոգման աշխատանքները.

41) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները.

42) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների անցկացումը, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքների իրականացումը:

43) առաջարկություններ է ներկայացնում համայնքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանն աջակցելու վերաբերյալ.

44) ապահովում է բաժնի` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառի գործառույթների իրականացումը.

45) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության աշխատանքները:

46) իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումները.

47) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է հողերի` հողմատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից պահպանության աշխատանքները:

48) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարության և կապիտալ նորոգման վերաբերյալ:

49)առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման և հանման վերաբերյալ:  

50) իրականացնում է քաղաքապետարանի կողմից քաղաքացիներին տրվող սերմնացուների (կարտոֆիլ, գարի, ցորեն), պարարտանյութերի, դիզելային վառելիքի, թունաքիմիկատների հետ կապված ցուցակագրումները, անհրաժեշտ քանակների վերաբերյալ տեղեկատվության հավագաքրումը, քաղաքացիների հերթագրումը: 

51) նå³ëïáõÙ ¿ ѳٳÛÝùÇ ë»ñÙݳñï³¹ñáõÃÛ³Ý ¨ ïáÑٳóñÙ³óÙ³Ý ·áñÍÁÝóóÝ»ñÇÝ, ³é³ç³ñÏáõÃÛáõÝÝ»ñ ¿ Ý»ñϳ۳óÝáõÙ ÑáÕ³ÛÇÝ ýáÝ¹Ç Ýå³ï³Ï³ÛÇÝ û·ï³·áñÍÙ³Ý Ù³ëÇÝ.

 52)կատարում է իր գործառույթներից բխող  պրակտիկայի ամփոփում և դրա հիման վրա ներկայացնում է առաջարկություններ աշխատակազմի աշխատանքների բարելավման վերաբերյալ.

53) հսկողություն է իրականացնում  բաժնի կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ փաստաթղթերի ժամանակին ընդունման, ստուգման, պահպանման, անհրաժեշտության դեպքում դրանց պատճենների և անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման նկատմամբ. 

 

 

8.ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺԻՆ

43.Աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի եվ ընդհանուր հարցերի  բաժինը իրականացնում է«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները:

44.Բաժնի պետը

1) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում բաժնի աշխատանքային տարեկան և կիսամյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ,

2) քաղաքապետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն բաժնի աշխատողների կողմից  կատարած աշխատանքների մասին.

3) անհրաժեշտության դեպքում` բաժնի լիազորությունների սահմաններում` նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

4) անհրաժեշտության դեպքում` քաղաքապետի կամ  քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ` մասնակցում է համայնքապետարանի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին` այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

5) քաղաքապետի կամ  քարտուղարի  հանձնարարությամբ` ապահովում է բաժնին վերաբերվող  իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

ժա) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում քարտուղարին.

6) քաղաքապետի կամ քարտուղարի հանձնարարությամբ`  կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը։

7) կազմակերպում է ամենօրյա փոստի և թղթակցությունների փոխանցման և առաքման աշխատանքները.

8) سëݳÏóáõÙ ¿ ѳٳÛÝùÇ ëáódzÉ-ïÝï»ë³Ï³Ý Íñ³·ñ»ñÇ Ùß³ÏÙ³ÝÁ, ûųݹ³ÏáõÙ ¿ ëáóÇ³É³Ï³Ý Íñ³·ñ»ñÇ Ý»ñ¹ñÙ³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñÇÝ

9) سëݳÏóáõÙ ¿ ëáódzɳå»ë ³Ý³å³Ñáí ÁÝï³ÝÇùÝ»ñÇ ³Ý³å³ÑáíáõÃÛ³Ý ³ëïÇ׳ÝÇ ·Ý³Ñ³ïÙ³ÝÁ ¨ ѳٳå³ï³ëË³Ý ï»Õ»Ï³ÝùÝ»ñ ¿ Ý»ñϳ۳óÝáõÙ Çñ ³ÝÙÇç³Ï³Ý ջϳí³ñÇÝ.

10) Օųݹ³ÏáõÙ ¿ µ³ñ»·áñÍ³Ï³Ý ³ÏódzݻñÇ Ï³½Ù³Ï»ñåÙ³Ý ¨ ³ÝóϳóÙ³Ý ·áñÍÁÝóóÝ»ñÇÝ,

11) Ù³ëݳÏóáõÃÛáõÝ ¿ áõÝ»Ýáõ٠ѳٳÛÝùÇ ³éç¨ Í³é³ó³Í ëáóÇ³É³Ï³Ý Íñ³·ñ»ñÇ ¨ ϳÝ˳ï»ëáõÙÝ»ñÇ Ùß³ÏÙ³ÝÁ.

        12) մ³ëݳÏóáõÙ ¿ ëáóÇ³É³Ï³Ý Ñ³ñó»ñáí ѳٳÛÝùáõÙ ³ÝóϳóíáÕ ÙáÝÇÃáñÇ·Ý»ñÇÝ, áõëáõÙݳëÇñáõÙ ¿ ѳٳÛÝùáõÙ Çñ³Ï³Ý³óíáÕ /ï³ñµ»ñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ÏáÕÙÇó/  Íñ³·ñ»ñÇ Çñ³Ï³Ý³óÙ³Ý ·áñÍÇÝ

      13) ϳ½ÙáõÙ ¿ ï»Õ»Ï³ÝùÝ»ñ, ѳßí»ïíáõÃÛáõÝÝ»ñ, ½»Ïáõó³·ñ»ñ

  14) ենթակա կազմակերպությունների տնօրեններից պահանջում և անմիջական ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ենթակա կառույցների տարեկան ծրագրերը և   աշխատանքային պլանները.

      15) կազմակերպում է ուսումնական  հաստատությունների մանկավարժներին, սաներին ծրագրերով, գրականությամբ, մեթոդական ձեռնարկներով, դասագրքերով և այլ փաստաթղթերով ապահովելու գործընթացը.

   16) աջակցում է նախադպրոցական  ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը.

   17) պարբերաբար  ուսումնասիրում է գործող խմբերի  և  երեխաների օրենքով սահմանված  թվաքանակը, հետևում դրանց աշխատանքի ընթացքին և որակին, իրականացնում դասալսումներ>

      18) օժանդակում է համայնքապետարանի ենթակա կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.

    19)կազմում է ամբողջ տարվա ընթացքում տոնական և հիշատակի օրերի նվիրված  միջոցառումների ծրագիր,

    20) համակարգում և օժանդակում է քաղաքում իրականացվող մարզամշակութային միջոցառումների անցկացումը.

     21)ենթակա կառույցների տնօրենների հետ համատեղ կազմակերպում և անցկացնում են ցուցահանդեսներ և հաշվետու միջոցառումներ.

    22) համագործակցում է այլ քաղաքների մարզամշակութային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ, կազմում փոխայցելությունների ծրագրեր.

   23) օժանդակում է համայնքում անցկացվող մարդահամարի կազմակերպմանը:

   24) տեղեկատվություն է տրամադրում քաղաքապետին համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերի վերաբերյալ: 

                                                 

                   9. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՍՊԱՍԱՐԿԱՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

45. Աշխատակազմն ունի տեխնիկական սպասարկման անձնակազմ, որը

1)իրականացնում է վարչական շենքի և հարող տարածքների սպասարակումն ու պահպանումը.

2)իրականացնում է աշխատակազմի տեխնիկական սպասարակումը, աշխատանքային անվտանգ պայմանների և անհրաժեշտ միջավայրի ապահովման աշխատանքները:

 

10. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

            46. Աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից համայնքի սեփականությանը փոխանցված և (կամ) համայնքի սեփականությունը համարվող գույքից, որն աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանը և oգտագործմանը հանձնվում է (ամրացվում է) ավագանու համապատասխան որոշմամբ: Աշխատակազմի գույքը ենթակա է հաշվառման նրա հաշվեկշռում:

47. Աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով և սույն  կանոնադրությամբ նախատեuված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատաuխան oգտագործելու, տիրապետելու և տնoրինելու իրեն հանձնված գույքը:

                                              11. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

48. Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, ինչպես նաև համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:

49.Աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային և (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը:

50. Աշխատակազմի առանձնացված uտորաբաժանումներն, ինչպես նաև բյուջետային հիմնարկները և ոչ առևտրային կազմակերպություններն ունեն կանոնադրություններ, որոնք համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաuտատվում են համայնքի ավագանու  կողմից:

12. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

51. Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատաuխան մարմիններ է ներկայացնում ֆինանuական, հարկային, մաքuային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

52. Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանuական հաշվետվությունների հավաuտիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերuտուգման)` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանած կարգով:

 

 13. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

53. Աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները uահմանվում են oրենքով:

   

Կից փաստաթղթեր
(180.50 Կբ)
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner