Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 230
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2019 թվականի N 230

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 53/35 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Սուսաննա Գարսևանի Հովհաննիսյանի  դիմումը, հաշվի առնելով բազմաբնակարան շենքի բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը, ,,Թիվ 28 ՇՄՇԲԲԸ-ի  եզրակացությունը կառույցների տեխնիկական վիճակի վերաբերյալ, նկատի ունենալով, որ Մարտունի քաղաքի  Երևանյան   փողոցի53/35  հասցեում բազմաբնակարան  շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա Սուսաննա Գարսևանի Հովհաննիսյանի   կողմից ինքնակամ կառուցված  բնակելի նշանակության  շինությունները  համապատասխանում  են  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդհոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններինչեն  խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ուառողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկմանկամ  անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չեն  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ  թիվ 912-Ն որոշմամբ հաստատված  <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգի>> 3-րդ բաժնիՀՀ Կառավարության  17.04.2003թ. թիվ   470-Ն որոշման  պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

 

1.Մարտունի  քաղաքի Մյասնիկյան  փողոցի 53/35 հասցեում բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող հողամասի   վրա շենքի ծավալից դուրս Մարտունիքաղաքի բնակիչ Սուսաննա Գարսևանի Հովհաննիսյանի  կողմից իր «Դ»բացվածքին  կից  ինքնակամ կառուցված7,84քմ կառուցապատ և 4,38 քմ ներքին մակերեսով նկուղը, 16,93քմ կառուցապատ և 13,59 քմ ներքին մակերեսով խանութը   ինչպես նաև 2,02 քմ մակերեսով աստիճանահարթակը  ճանաչել օրինական որպես Սուսաննա Գարսևանի Հովհաննիսյանի  սեփականություն

2.Պարտավորեցնել Սուսաննա Գարսևանի Հովհաննիսյանին  համայնքի բյուջեի համապատասխան հաշվի համարին վճարել  ինքնակամ շինությունների օրինականացման արժեքը`

 

       26,79 x 3000 x 0,069 = 5545 (հինգ  հազար հինգ հարյուր քառասունհինգ ) ՀՀ դրամ

3.Բազմաբնակարան շենքում այլ ինքնակամ կառույցներ չկան:
4.Անմիջականորեն շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
5.Պարտավորեցնել Սուսաննա Գարսևանի Հովհաննիսյանին  դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Սույն որոշմանկատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի  ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման և քաղաքային տնտեսության բաժինների պետերի վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner