Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 84-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2021 թվականի N 84-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 35/5 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Զավեն Օհանջանի Ավետիսյանի  դիմումը (մուտք 27 հունվար 2021 թվական), նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի Կամոյի  փողոց  35/5  հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Զավեն Օհանջանի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված արտադրական  նշանակության շինությունը  համապատասխանում  է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չէ  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով,  չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի,20.01.2021 թվականին հաստատված Հայաստանի Հանրապետության «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին »օրենքում լրացումներ կատարելու պահանջներով.

 

1.Մարտունի քաղաքի Կամոյի փողոց 35/5 հասցեում իր սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա Զավեն Օհանջանի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված 208,90 քմ կառուցապատ և 174.04 քմ ներքին մակերեսով 1-ինհարկ շինությունը, 120.83 քմ կառուցապատ և 108,69 քմ ներքին մակերեսով 2-րդ հարկ շինությունը, 38,68 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական որպես Զավեն Օհանջանի Ավետիսյանի (անձնագիր ՝  AR 0271306, ծնված՝ 10.01.1961 թվականին ,տրված՝ 20.04.2017 թվականին 043-ի կողմից), Արմինե Ռաֆիկի Ավետիսյանի (անձնագիր ՝  AP 0467083, ծնված՝ 13.11.1974 թվականին ,տրված՝ 04.07.2016 թվականին 043-ի կողմից) սեփականությունը:

 

2.Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Զավեն Օհանջանի Ավետիսյանին  համայնքապետարանի 900145101144 հաշվի համարին վճարել ինքնակամ շինության օրինականացման արժեքը`

368,41 x 15.000 x 0,069 = 381304(երեք հարյուր ութսունմեկ հազար երեք հարյուր չորս) ՀՀ  դրամ:

 3. Պարտավորեցնել Զավեն Օհանջանի Ավետիսյանին դիմել  Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի  Երևանի տարածքային ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

  5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner