Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 19.03.2015թ. №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 16.12.2020թ. թիվ 82 -Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արտակ Ռաշիդի Զիրոյանի դիմումը.
1. Արտակ Ռաշիդի Զիրոյանին տալ քաղաք Մարտունի, Երևանյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող նոր կառուցվող երհարկանի խանութ՝ մասով շինարարության թույլտվություն :
2.Պարտավորեցնել Արտակ Ռաշիդի Զիրոյանին Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունու համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Ռաշիդի Զիրոյանի որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից: