Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 275-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2022 թվականի N 275-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 13 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը սահմանելու մասին» N-698 Ն որոշմանբ և հիմք ընդունելով գույքի սեփականատեր Արամ Հենրիկի Կարապետյանի դիմումը, որի համաձայն Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց թիվ 13 հասցեում գտնվող 05-003-0529-0004 ծածկագրով հողամասը փաստացի սահմանազատված է և նրա մակերեսը փաստացի կազմում է 0.3911 հա, սակայն գրանցում է ստացել ընդամենը 0.2 հա հողամասը և հաշվի առնելով, որ պակաս գրանցված 0.1911 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չի առաջացնում սերվիտուտ.

1. Հաստատել թիվ 17042012-05-0048 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն պետական գրանցում ստացած Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց թիվ 13 հասցեում գտնվող 05-003-0529-0004 ծածկագրով հողամասի սահմանները ըստ կից ներկայացված հատակագծերի, ճանաչելով Արամ Հենրիկի Կարապետյանին (ծնված` 18.06.1973 թվականին), Նվեր Հենրիկի Թաթոյանին (ծնված` 27.03.1973 թվականին), Աստղիկ Վաչագանի Հակոբյանին (ծնված` 04.05.1976 թվականին), Անի Գագիկի Ոսկանյանին (ծնված` 07.04.1984 թվականին) սեփականության իրավունքը 0.3911 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք՝ նախկինում սխալ հաշվարկված հողամասի տարբերության կադաստրային արժեքը վճարելու պայմանով՝ 1 քմ-ի համար 2887.5 դրամ, ընդհանուր 1911x2887.5=5518013 (հինգ միլիոն հինգ հարյուր տասնութ հազար տասներեք) ՀՀ դրամ, կիրառելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի թիվ ՀՕ199-Ն օրենքը:

2. Մարտունի համայնքի էլեկտրոնային քարտեզում հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությունից փոփոխել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտներից փոփոխել հասարակական կառուցապատման նշանակության:

3.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Մնացականյանի վրա:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner