Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 270
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2019 թվականի N 270

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Սամվել Սոսի Գրիգորյանի     դիմումը, նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի  Թումանյան  փողոց  թիվ  6/1   հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Սամվել Սոսի Գրիգորյանի        կողմից  ինքնակամ  կառուցված  հասարակական   նշանակության շինությունը  համապատասխանում   է  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չէ  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի, ՀՀ Կառավարության  17.04.2003թ. թիվ   470-Ն որոշման  պահանջներով.

1.  Մարտունի քաղաքի Թումանյան փողոց  թիվ 6/1 հասցեում իր սեփականությունը հանդիսացող հասարակական կառուցապատման  նշանակության  հողամասի վրա  Սամվել Սոսի Գրիգորյանի     կողմից  ինքնակամ կառուցված 40,0 քմ կառուցապատ և 35,85   քմ ներքին  մակերեսով  խանութը  ճանաչել օրինական որպես Սամվել Սոսի Գրիգորյանի     սեփականությունը: 

2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Սամվել Սոսի Գրիգորյանին      համայնքապետարանի համապատասխան հաշվի համարին վճարել ինքնակամ շինության    օրինականացման արժեքը`

40 x 20.000 x 0,069 = 55200    (հիսունհինգ հազար երկու հարյուր) դրամ  ՀՀ   դրամ:

3.Պարտավորեցնել Սամվել Սոսի Գրիգորյանին     դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner