|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2021 թվականի N 33-Ա |
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՏԻԳՐԱՆ ԶԱՔԱՐԻ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մաին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Տիգրան Զաքարի Զաքարյանը մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին. 1. Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի «Սոցիալապես անապահով անձանց» նախահաշվի 4729 հոդվածից 216218 ( երկու հարյուր տասնվեց հազար երկու հարյուր տասնութ ) Հայաստանի Հանրապետության դրամ գումար տրամադրել Մարտունի համայնքի բնակիչ Տիգրան Զաքարի Զաքարյանին որպես օգնություն իր բնակարանի սպառած գազի պարտքը մարելու համար: |
Կողմ -8 ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱԶԱՐ ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|