Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 297
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 նոյեմբերի 2019 թվականի N 297

ՄԱՐՏՈՒՆՒ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՌԱՖԱՅԵԼ ԽԱՉԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Մարտունու  համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովի 08.11.2019թ. կազմված արձանագրությունը և ղեկավարվելով »Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ  կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի  26 -րդ կետի պահանջներով

   1.Մարտունի քաղաքի բնակիչ  Ռաֆայել Խաչիկի Ավետիսյանին  վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նշանակել տուգանք   400000 (չորս  հարյուր հազար) դրամ Մարտունի քաղաքի Երևանյան փողոց թիվ 32 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա 7,5 x 0,5 չափերի ինքնակամ շինություն կառուցելու համար:
   2. Պահանջել Ռաֆայել Խաչիկի Ավետիսյանից  400000 (չորս  հարյուր հազար) դրամ տուգանքը   վճարել
 համայնքապետարանի 900145101169  հաշվի համարին 15-օրյա ժամկետում:

3.Պարտավորեցնել Ռաֆայել Խաչիկի Ավետիսյանին մեկ շաբաթյա ժամկետում քանդել ինքնակամ կառույցը և տարածքը բերել նախնական տեսքի:
  4.Սույն որոշման կատարման
 հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Ռուդիկ Հարությունյանի  և քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Ռաֆայել Խաչիկի Ավետիսյանին որոշման  ընդունման մասին իրազեկմանը   հաջորդող օրվանից:

6.Սույն որոշումը կարող է գանգատարկվել վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner