Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 139-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2021 թվականի N 139-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 67 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Մայիս Գառնիկի Սմբատյանի  դիմումը (մուտք 29 հունվար 2021 թվական), նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց  67 հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Մայիս Գառնիկի Սմբատյանի կողմից ինքնակամ կառուցված հասարակական կառուցապատման   նշանակության շինությունը  համապատասխանում  է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չէ  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով,  չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի,20.01.2021 թվականին հաստատված Հայաստանի Հանրապետության «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին » օրենքում լրացումներ կատարելու պահանջներով.

 

1.Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց  67 հասցեում իր սեփականությունը հանդիսացող հասարակական   կառուցապատման  գործառնական նշանակության  հողամասի վրա   Մայիս Գառնիկի Սմբատյանի կողմից  ինքնակամ կառուցված 44,02 քմ կառուցապատ և 30,32 քմ ներքին մակերեսով  խանութը, 3,36 քմ մակերեսով պարիսպը , ճանաչել օրինական որպես  Մայիս Գառնիկի Սմբատյանի  (նույնականացման քարտ ՝  005864038, ծնված՝ 21.07.1985 թվականին ,տրված՝  13.04.2017 թվականին 043-ի կողմից) )  սեփականությունը:

2.Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Մայիս Գառնիկի Սմբատյանին  համայնքապետարանի 900145101144 հաշվի համարին վճարել ինքնակամ շինության օրինականացման արժեքը`

47,38 x 20.000 x 0,069 = 65385 (վաթսունհինգ  հազար  երեք հարյուր ութսունհինգ ) Հայաստանի Հանրապետության  դրամ:

3. Պարտավորեցնել Մայիս Գառնիկի Սմբատյանին դիմել  Հայաստանի Հանրապետության Անշարժ Գույքի  Կադաստրի Կոմիտեի  Երևանի տարածքային ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner