Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 296
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 նոյեմբերի 2019 թվականի N 296

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ Գ.ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-003-0413-0004 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,0018 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Մարտունի քաղաքի  բնակիչ Հովիկ Վաղարշակի Ավետիսյանի դիմումը, նկատի ունենալով, որ Արմեն Վաղարշակի Ավետիսյանին (մահվան վկայական՝ԲԱ081067, տրված՝ 06.02.2019թ.), սեփականության իրավունքով պատկանող պետական գրանցում ստացած տնամերձ հողամասի հատկացման ընդհանուր մակերեսը կազմում է 0,13 հա, սակայն նա  փաստացի օգտագործել է  0,1318 հա տնամերձ  հողամաս, այսինքն`  հատկացված  հողամասից ավել է օգտագործում` 0,0018 հա  հողամաս, որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի գոտում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին ,  չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի,66-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 2-րդ մասի, ՀՀ Կառավարության 31.12.1998 թ. N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետի,ՀՀԿառավարության   29.12.2005թ. №2387-Ն որոշման  48-րդ կետի պահանջներով

1.Մարտունի քաղաքի Գ.Նարեկացու  փողոց, 4-րդ փակուղի թիվ 7 հասցեում գտնվող 05-003-0413-0004  ծածկագրով Մարտունի քաղաքի բնակիչ Արմեն Վաղարշակի Ավետիսյանին պատկանող  սեփականաշնորված տնամերձ հողատարածքի հատկացման չափից մինչև 20℅ ավել օգտագործվող 0,0018 հա հողամասի նկատմամբ ճանաչել փաստացի օգտագործող Հովիկ Վաղարշակի Ավետիսյանի  սեփականության իրավունքը:

2. Հողամասին հատկացնել Մարտունի համայնք Գ.Նարեկացու փողոց 4-րդ փակուղի   թիվ 7 հասցեն:

3. Դիմել ՀՀ ԱԳ ԿԿ  Երևանի տարածքային  ստորաբաժանմանը գրանցելու Հովիկ Վաղարշակի Ավետիսյանի սեփականության իրավունքը Մարտունի համայնք  Գ.Նարեկացու փողոց 4-րդ փակուղի   թիվ 7 հասցեում  գտնվող 05-003-0413-0004 ծածկագրով 0,0018 հա հողամասի նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner