Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի գրությունը,Ամուր Արմենի Գասպարյանի դիմումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 13.07.2006թ. «Ժամկետային աշխատանքային պայամագիր կնքելու կարգը հաստատելու մասին» թիվ 1002-Ն որոշման, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով
1. Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի (ծածկագիր՝ 2.1-1) ժամանակավոր թափուր պաշտոնում սույն թվականի նոյեմբերի 25-ից աշխատանքի ընդունել Ամուր Արմենի Գասպարյանին և նրա հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև տվյալ թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչված անձին աշխատանքի ընդունելը:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին՝ աշխատավարձը վճարել համաձայն հաստատված հաստիքացուցակի:
3. 2020 թվականի նոյեմբերի 25-ից դադարեցնել Աշխեն Քոլոզյանի կողմից համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի պարտականությունների կատարումը: