Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 308
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 359-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 դեկտեմբերի 2021 թվականի N 359-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 10 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մարտունի համայնքի  բնակիչ Արթուր Վարտկեսի Մկրտչյանիդիմումը, (մուտք 03 նոյեմբերի 2021 թվական) , նկատի ունենալով, որ Մարտունի համայնքի Կամոյի  փողոց 10 հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա Արթուր Վարտկեսի Մկրտչյանիկողմից ինքնակամ կառուցված  հասարակական նշանակության շինությունըհամապատասխանումէՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, չի  խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքինու առողջությանը, կառուցված չէ  ինժեներատրանսպորտայինօբյեկտներիսպասարկման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով,  չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ հաստատվածինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի,<<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրայիչն գնահատման կարգը սահմանելու մասին>>  Հայաստանի Հանրապետության  19.11.2019 թվականի օրենքի պահանջներով.

1. Մարտունի համայնքի Կամոյի  փողոց 10 հասցեում իր սեփականությունը հանդիսացող հասարակական  կառուցապատման  գործառնական նշանակության հողամասի վրա  Արթուր Վարտկեսի Մկրտչյանի  կողմից  ինքնակամ կառուցված 186քմ կառուցապատ և 160,75քմ ներքին մակերեսով խանութը, ճանաչել օրինական որպես  Արթուր Վարտկեսի Մկրտչյանի  (անձնագիր՝  АR0662242, տրված՝ 16.04.2018 թվականին 043-ի կողմից) սեփականությունը: 

 2.Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ  Արթուր Վարտկեսի Մկրտչյանին  համայնքապետարանի 900145101144 հաշվի համարին վճարել ինքնակամ շինության օրինականացման արժեքը`

186 x 20.000 x 0,1969 = 732468 (յոթհարյուր երեսուներկուհազար չորսհարյուր վաթսունութ)  Հայաստանի Հանրապետության դրամ:

 3.Պարտավորեցնել  Արթուր Վարտկեսի Մկրտչյանին  դիմել  Հայաստանի Հանրապետության Անշարժ Գույքի Կադաստրի Կոմիտեի Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner