Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, «Քաղաքացիական օրենսգրքի» 617, 625, 626 հոդվածների, « Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի, 81-րդ հոդվածի « Հարկային օրենսգրքի» 229-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով. 1. Համաձայնություն տալ Մարտունի համայնքի Հարութ Հարությունյան փողոց թիվ 3/1 հասցեի 05-003-0527-0024 ծածկագրով 1.3223 հա մակերեսով հողամասը վարձակալության պայմանագրով, և պայմանագրով նախատեսված պայմաններով, և օրենքով նախատեսված թույլատրելի ժամկետով տրամադրել Տիգրան Ալֆրեդի Բաղիշջանյանին ժամանակավոր օգտագործման՝ հեծյալ տուրիզմի և ձիաբուծության զարգացման նպատակով:
2. Հողամասի վարձակալության վարձավճարի չափը սահմանել տարեկան 400000 (չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Տարածքը վարձակալության հանձնել 50 տարի ժամկետով: |