Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 363-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2021 թվականի N 363-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 1/1 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  համայնքի  բնակիչ Նարեկ Աշոտի Մանուկյանի  դիմումը (մուտք 26 հոկտեմբեր 2021 թվական), նկատի ունենալով, որ  Մարտունի համայնքի Մյասնիկյան  փողոց  1/1  հասցեում գտնվող իրենց սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Նարեկ Աշոտի Մանուկյանի և Զավեն Աղվանի Արշակյանի կողմից ինքնակամ կառուցված արտադրական  նշանակության շինությունը  համապատասխանում  է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չէ  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով,  չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին »  Հայաստանի Հանրապետության 19.11.2019 թվականի օրենքի պահանջներով.

 

1.Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոց 1/1 հասցեում իրենց սեփականությունը հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների  նպատակային նշանակության և տրանսպորտի  գործառնական նշանակության հողամասի վրա  Նարեկ Աշոտի Մանուկյանի և Զավեն Աղվանի Արշակյանի կողմից ինքնակամ կառուցված 289,40 քմ կառուցապատ և 239,07 քմ ներքին մակերեսով 1-ին հարկ շինությունը, 283,59 քմ կառուցապատ և 117,35 քմ ներքին մակերեսով 2-րդ հարկ շինությունը, 91,49 քմ կառուցապատ և 74,24քմ ներքին մակերեսով 3-րդ հարկ շինությունը 31,75 քմ կառուցապատ և 20,56 քմ ներքին մակերեսով նկուղը, 12,23 քմ մակերեսով կառուցապատ ծածկը, 2,70 քմ մակերեսով կառուցապատ աստիճանահարթակը, 17,66 քմ մակերեսով կառուցապատ պարիսպը ճանաչել օրինական որպես Նարեկ Աշոտի Մանուկյանի (անձնագիր ՝  AT 0632186, տրված՝ 18.01.2021 թվականին 043-ի կողմից) և Զավեն Աղվանի Արշակյանի  (անձնագիր ՝  AR 0532272, տրված՝ 07.12.2017 թվականին 043-ի կողմիցսեփականությունը:

 2.Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Նարեկ Աշոտի Մանուկյանին և Զավեն Աղվանի Արշակյանին համայնքապետարանի 900145101144 հաշվի համարին վճարել ինքնակամ շինության օրինականացման արժեքը`

728,82 x 15,000 x 0,1673 = 1828974 ( մեկմիլիոնութհարյուրքսանութհազարինըհարյուրյոթանասունչորս)  Հայաստանի Հանրապետությանդրամ:

 3. Պարտավորեցնել Նարեկ Աշոտի Մանուկյանին և Զավեն Աղվանի Արշակյանին դիմել  Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի  Երևանի տարածքային ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

  5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner