Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 16.12.2020 թվականի թիվ 82 -Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայկ Հովհաննիսյանի դիմումը.
1. Հայկ Հովհաննիսյանին տալ քաղաք Մարտունի, Նարեկացի փողոց 9-րդ նրբանցք թիվ 29 հասցեում գտնվող նոր կառուցվող 4 սենյականոց բնակելի տուն՝ նկուղային մասով շինարարության թույլտվություն :
2. Պարտավորեցնել Հայկ Հովհաննիսյանին Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 15000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունու համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Հովհաննիսյանի որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից: