Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 94
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2020 թվականի N 94

ՄԱՐՏՈՒՆՒ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԳԵՂԱՄ ՍԱՄՎԵԼԻ ԱՎԱԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Մարտունու  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի աշխատակիցների կողմից և Մարտունու  համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները և ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 26 -րդ կետի պահանջներով

   1.Մարտունի քաղաքի բնակիչ Գեղամ Ավագյանին ք. Մարտունի Երևանյան  փողոց թիվ 8  հասցեում իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար  վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով տուգանել 200000 (երկու հարյուր հազար) դրամ:

   2. Պահանջել Գեղամ Ավագյանին  200000 (երկու հարյուր հազար) դրամ տուգանքը վճարել  համայնքապետարանի 900145101169  հաշվի համարին 15-օրյա ժամկետում:

  3. Հանձնարարել Գեղամ Ավագյանին 20-օրյա ժամկետում ապահովել շինարարության համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը:

  4.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Ռուդիկ Հարությունյանի  և քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Գեղամ Ավագյանին  որոշման  ընդունման մասին իրազեկմանը   հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner