Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 234
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2019 թվականի N 234

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 35/4/1 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Աշոտ Մարտիրոսի Դավուդյանի     դիմումը, նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի  Կամոյի  փողոց  թիվ  35/4/1  հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Աշոտ Մարտիրոսի Դավուդյանի     կողմից  ինքնակամ  կառուցված  արդյունաբերական  նշանակության շինությունը  համապատասխանում   է  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ   չի  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չէ  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի, ՀՀ Կառավարության  17.04.2003թ. թիվ   470-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Մարտունի քաղաքի Կամոյի փողոց  թիվ 35/4/1 հասցեում իր սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,  արդյունաբերական օբյեկտների գործառնական նպտակային նշանակության  հողամասի վրա   Աշոտ Մարտիրոսի Դավուդյանի     կողմից  ինքնակամ կառուցված 399,40 քմ կառուցապատ և 356,15   քմ ներքին  մակերեսով  արհեստանոցը   ճանաչել օրինական որպես Աշոտ Մարտիրոսի Դավուդյանի    սեփականությունը: 
 2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձԱշոտ Մարտիրոսի Դավուդյանին համայնքապետարանի համապատասխան հաշվի համարին վճարել ինքնակամ շինության    օրինականացման արժեքը`

399,40 x 15.000 x 0,069 = 413379  (չորս  հարյուր տասներեք հազար երեք հարյուր յոթանասունինը) ՀՀ  դրամ :

3.Պարտավորեցնել Աշոտ Մարտիրոսի Դավուդյանին դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner