Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 -րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005 թվականի №2387-Ն որոշման 48-րդ կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի և 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Սամվել Սուրենի Ավետիսյան դիմումը.
1. Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոցի թիվ 1/2 և Գետափնյա 2-րդ փողոցի թիվ 1/3 հասցեների գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքին տրամադրել Գետափնյա 2-րդ փողոցի թիվ 1/2 հասցեն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: