Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ինմասի 6-րդ կետի, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 14.12.2018թ. թիվ 122-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ռոման Դավուդյանի դիմումը.
1. Ռոման Դավուդյանին տալ ք.Մարտունի Կոմիտասի փողոց թիվ 21 հասցեում գտնվող մեկ հարկանի բնակելի տունը երկհարկանի բնակելի տան վերակառուցելու շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Պարտավորեցնել Ռոման Դավուդյանին Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3.Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունու համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոման Դավուդյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից: