Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 272-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 272-Ա

ՀՐԱՉԻԿ ՋԱՆԻԲԵԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԱՐԳԻՃԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԹՎՈՎ 3 ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, ՈՐՊԵՍ ԺԱՌԱՆԳՈՐԴ, ՎԵՐԺԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցամատյանի N 2645).

1. Համաձայնություն տալ Հրաչիկ Ջանիբեկի Կարապետյանի անվամբ Արգիճի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների թվով 3 վարձակալության հետևյալ պայմանագրերը, որպես ժառանգորդ, Վերժինե Կարապետյանի անունով վերաձևակերպելու համար:

1.1 Արգիճի տարածքի 150 հա (95 հա արոտ և 55 հա խոտհարք) հողամասի 05.09.2003 թվականի N 1022 պայմանագիր:

1.2 Արգիճի տարածքի 90 հա խոտհարքի 29.01.2004 թվականի N 112 պայմանագիր:

1.3 Արգիճի տարածքի 167 հա (20 հա արոտ և 147 հա խոտհարք) հողամասի 04.06.2003 թվականի N 1206 պայմանագիր:

2. Պայմանագրերը վերաձևակերպել նախկին պայմանագրերի գործողության ժամկետների և վարձավճարների սահմաններում:

3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner