Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 36-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2021 թվականի N 36-Ն

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի պահանջներով.

1.Մարտունի համայնքի ավագանու 19-ը հունվարի 2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունը.

2.Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021  թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 (11-01-02-51)  հոդվածից 920000 ( ինը հարյուր քսան հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել, որից ՝ 

2.1 « Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4511 (09-01-01-51) հոդված 670000 (վեց հարյուր յոթանասուն հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, կենցաղային և տնտեսական նյութեր ձեռք բերելու համար :

2.2 « Մարզադպրոց» նախահաշիվ 4511 «09-05-01-01» հոդված 250000 ( երկու հարյուր հիսուն հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ, մարզագույք ձեռք բերելու նպատակով :

3. Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի ազատ մնացորդից 26661000 ( քսանվեց միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել, որից ՝ 

3.1 « Ճանապարհային տրանսպորտ» նախահաշիվ 5134 (04-05-01-51) հոդված 4500000 ( չորս միլիոն հինգ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, նախագծա-նախահաշվային ծառայություն ձեռք բերելու նպատակով :

3.2 «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5129 (09-01-01-51) հոդված 300000 (երեք հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, կենցաղային իրեր ձեռք բերելու նպատակով :

3.3 « Համայնքապետարանի ապարատ »  նախահաշիվ 5122 (01-01-01-51) հոդված 900000 ( ինը հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով :

3.4 «Աղբահանություն և սանիտարական մաքրում» նախահաշիվ 5122  (05-01-01-51) հոդված 2200000 ( երկու միլիով երկու հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, աղբարկղեր ձեռք բերելու համար :

3.5 «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5113  (04-05-01-51) հոդված  19061000 ( տասնինը միլիոն վաթսուն մեկ հազար )  Հայաստանի Հանրապետության դրամ ,  Մարտունի համայնքի մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկի նորոգման և ճաքերի լցափակման աշխատանքներ կատարելու համար :

4. Մարտունու համայնքապետարանի 2021 թվականի բյուջեի ՔԿԱԳ տ/բ նախահաշվի  4261 (01-03-01-01)   հոդվածից 102000 ( մեկ հարյուր երկու հազար )  Հայաստանի Հանրապետության դրամ  տեղափոխել 4214 հոդվածին 64500 ( վաթսունչորս հազար հինգ հարյուր )  Հայաստանի Հանրապետության դրամ , 4221 հոդվածին 20000 ( քսան հազար )  Հայաստանի Հանրապետության դրամ , 4241 հոդվածին 12000 ( տասներկու հազար )  Հայաստանի Հանրապետության դրամ, 4267 հոդվածի 55000 ( հիսունհինգ հազար )  Հայաստանի Հանրապետության դրամ :

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -7

ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ

ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱԶԱՐ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -1

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner