Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 125-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2022 թվականի N 125-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով`

  1. Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել ընդ․ 93636.5 հազար դրամ, հաշվանցել․
    1.1. նույն նախահաշվի 5134 հոդվածին 714.0 հազար դրամ` Մարտունու համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար:
    1.2. «Ճանապարային տրանսպորտ» նախահաշվի 5134 հոդվածին 18437.0 հազար դրամ` Մարտունի համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար:
    1.3. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5112 հոդվածին 4518.0 հազար դրամ` համայնքի ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքների կատարման համար, իսկ 5134 հոդվածին 7100.0 հազար դրամ` նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար:
    1.4. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5112 հոդվածին 1231.0 հազար դրամ, Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի ՕԿՋ-ի ցանկապատի կառուցման համար, 5134 հոդվածին 4020.8 հազար դրամ` Մարտունի համայնքում խմելու նոր ջրագծերի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար:
    1.5.«Խողովակաշարերի կառուցում և վերակառուցում» նախահաշվի 5134 հոդվածին 4833.8 հազար դրամ` Մարտունի համայնքում նոր գազատարի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար:
    1.6.«Նախադպրոցական կրթության» նախահաշվի 5134 հոդվածին 2705.3 հազար դրամ` Մարտունի համայնքի մանկապարտեզների շենքերի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար:
    1.7. «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5134 հոդվածին 2991.8 հազար դրամ` Մարտունի համայնքի փողոցների լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար:
    1.8. «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ» նախահաշվի 5134 հոդվածին 1193.8 հազար դրամ` Մարտունի համայնքի Մշակույթի կենտրոնների վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար:
    1.9. «Նախադպրոցական կրթության» նախահաշվի 5122 հոդվածին 36210.0 հազար դրամ` Մարտունի համայնքի մանկապարտեզների համար նոր գույք գնելու նպատակով:
    1.10. «Երաժշտական դպրոցներում ուսուցում» նախահաշվի 5122 հոդվածին 3541.0 հազար դրամ` Մարտունի համայնքի երաժշտական դպրոցների համար նոր գույք գնելու նպատակով:
    1.11. 
    «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5122 հոդվածին 5160.0 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում նստարաններ և աղբամաններ տեղադրելու նպատակով, 5112 հոդվածին՝ 980.0 հազար դրամ՝ սպորտային մարմանմարզական սարքավորումների տեղադրման նպատակով բետոնյա հարթակ կառուցելու համար։
  2. Մարտունի համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «ընդhանուր բնույթի հանրային ծառայություներ» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել ընդ. 20900.0 հազար դրամ և հատկացնել.
    2.1. 7200.0 հազար դրամ «աղբահանություն և սանիտարական մաքրում» նախահաշվի 4251 հոդվածին՝ Մարտունի համայնքի աղբավայրերի հողով ծածկման և պահպանման աշխատանքների համար:
    2.2. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 4251 հոդվածին՝ 12300.0 հազար դրամ` Մարտունի համայքնի ոռոգման համակարգերի ընթացիկ նորոգման և պահպանման համար:
    2.3. «Արտադպրոցական ուսուցում» նախահաշվի 4511 հոդվածին՝ 1400.0 Մարտունի համայնքի «Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին սպորտային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -14

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԹԱՄՈՅԱՆ ՎԱՀԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner