Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 85-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2021 թվականի N 85-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 3 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Գնել Գարուշի Մարգարյանի դիմումը (մուտք 21 հունվար 2021 թվական), նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի Չարենցի փողոց 1-ին նրբանցք  3 հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա   Գնել Գարուշի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի  նշանակության շինությունը  համապատասխանում  է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չէ  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով,  չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի,20.01.2021 թվականին հաստատված Հայաստանի Հանրապետության «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին »օրենքում լրացումներ կատարելու պահանջներով.

1.Մարտունի քաղաքի Չարենցի  փողոց 1-ին նրբանցք 3 հասցեում իր սեփականությունը հանդիսացող բնակելի  կառուցապատման  գործառնական նշանակության  հողամասի վրա  Գնել Գարուշի Մարգարյանի կողմից  ինքնակամ կառուցված 154,60 քմ կառուցապատ և 128,08 քմ ներքին մակերեսով շինությունը,  ճանաչել օրինական որպես  Գնել Գարուշի Մարգարյանի (անձնագիր՝ BA 2449707, ծնված՝ 14.11.1963 թվականին, տրված՝ 10.05.2015 թվականին 043-ի կողմից)  Անահիտ Ֆուրմանովի Մնացականյանի  (անձնագիր՝ AR 0444595, ծնված՝ 01.06.1964 թվականին, տրված՝ 01.09.2017 թվականին 043-ի կողմից) Ոսկեհատ Գնելի Մարգարյանի (անձնագիր՝ AR 0296729, ծնված՝ 12.11.1985 թվականին, տրված՝ 18.05.2017 թվականին 043-ի կողմից) Աշխեն Գնելի Մարգարյանի (անձնագիր՝AT 0654827, ծնված՝ 24.01.1987 թվականին, տրված՝ 04.02.2021 թվականին 043-ի կողմից) Վանուշ Գնելի Մարգարյանի (անձնագիր՝ AN 0343305, ծնված՝ 07.08.1988 թվականին, տրված՝ 25.01.2013 թվականին 043-ի կողմից) սեփականությունը:

 2.Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Գնել Գարուշի Մարգարյանին համայնքապետարանի 900145101144 հաշվի համարին վճարել ինքնակամ շինության օրինականացման արժեքը`

154,60 x 10.000 x 0,069 = 106674 (մեկ հարյուր վեց հազար վեց հարյուր յոթանասունչորս)  Հայաստանի Հանրապետության  դրամ:

 3.Պարտավորեցնել Գնել Գարուշի Մարգարյանին դիմել  Հայաստանի Հանրապետության Անշարժ Գույքի  Կադաստրի Կոմիտեի  Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner