Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 251
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 88-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2020 թվականի N 88-Ն

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 17-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի, Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենքի 23-րդ կետի բ ենթակետի և Հայստանի Հանրապետության կառավարության 4.մայիսի 2017 թվականի թիվ 526 Ն որոշման 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով  և նկատի ունենալով որ Մարտունի քաղաքի թվով 4 մանկապարտեզներում կատարվել են նախագծով նախատեսվածից ավելի նորոգման լրացուցիչ աշխատանքներ : 

1.Մարտունի համայնքի ավագանու 17-ը հունվարի 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները.

2. COVID-19-ով պայմանավորված տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնամեկուսացված անձանց ֆինանսական փոխհատուցման համար Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտները ավելացնել 432265 ( չորս հարյուր երեսուներկու հազար երկու  հարյուր վաթսունհինգ  ) Հայաստանի Հանրապետության դրամով:

3.Ծախսային մասով 432265 ( չորս հարյուր երեսուներկու հազար երկու  հարյուր վաթսունհինգ  ) Հայաստանի Հանրապետության դրամը տեղափոխել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ նախահաշվի 4267 հոդված COVID-19-ով պայմանավորված Մարտունի համայնքում ինքնամեկուսացված անձանց սննդամթերք տրամադրելու համար:

4.Մարտունու համայնքապետարանի 2020 թվականի բյուջեի ՔԿԱԳ տ/բ-ի նախահաշվից (01-03-01-01)  ՝ տեղափոխել  2053300 (երկու միլիոն հիսուներեք   հազար  երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ որից 4111 հոդվածից 2010500 (երկու  միլիոն տաս հազար  հինգ հայրուր)Հայաստանի Հանրապետության  և 4221 հոդվածից 42 800(քառասուներկու հազար ութ հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ ավելացնել 

4112 հոդված -134000 ( մեկ հարյուր  երեսունչորս հազար ) Հայաստանի  Հանրապետության դրամ

4212 հոդված-50000 (հիսուն հազար) Հայաստանի  Հանրապետության դրամ

4214 հոդված -12000(տասներկու հազար) Հայաստանի  Հանրապետության դրամ

4261 հոդված -350000(երեք  հարյուր  հիսուն հազար) Հայաստանի  Հանրապետության դրամ

4819 հոդված -569300 (հինգ  հարյուր  վաթսունինն հազար երեք հարյուր) Հայաստանի  Հանրապետության դրամ

4267 հոդված - 938000(ինն հարյուր երեսունութ  հազար) Հայաստանի  Հանրապետության դրամ

5.Համաձայնություն տալ կապալարու «Նաիրի շին» ՍՊԸ-ին նախագծով նախատեսված աշխատանքներից բացի կատարված 10% ավել աշխատանքների համար հատկացնել 969410 (ինն հարյուր վաթսունինն հազար չորս հարյուր տաս)Հայաստանի Հանրապետության դրամ :

6. Համաձայնություն տալ  նորոգման  աշխատանքների նախագծի փոփոխությունների  լրացուցիչ աշխատանքների կատարման համար հատկացնել 40000 (քառասուն հազար )ՀՀ դրամ :

7.Համաձայնություն տալ Մարտունի համայնքի Երևանյան փողոցի երթևեկելի հատվածի ասֆալտապատման և մայթերի աշխատանքներից  բացի կատարված 10 % լրացուցիչ աշխատանքի համար հատկացնել 495473(չորս հարյուր  իննսունհինգ հազար չորս հարյուր յոթանասուներեք )Հայաստանի Հանրապետության դրամ 

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :


Կողմ -8

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ

ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՍԵՓ ՏՈՆՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner