Հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի աշխատակիցների կողմից կազմված 17.12.2020 թվականի թիվ 24 արձանագրությունը, և 21.12.2020 թվականի իրավաբանի եզրավարույթը«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և 29.12.2020 թվականի Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Հակոբ Պարույրի Մուշեղյանի կողմից իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու փաստը և ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 26 -րդ կետի պահանջներով.
1. Հակոբ Պարույրի Մուշեղյանի նկատմամբ նշանակել տուգանք 200000 (երկու հարյուր հազար) դրամի չափով քաղաք Մարտունի Մամիկոնյան փողոց 1-ին փակուղի թիվ 3 բնակելի տուն հասցեում իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության հիմքով :
2. Պահանջել Հակոբ Պարույրի Մուշեղյանի 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը վճարել համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին 15-օրյա ժամկետում:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Պարույրի Մուշեղյանի որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից: